Ադրբեջանը կտրականապես մերժում է Հայաստանի առաջարկը. Հաջիզադե
Մենք կտրականապես մերժում ենք ՀՀ վարչապետի գրասենյակի 2025 թվականի մարտի 18-ի հայտարարությունը, որը, Ադրբեջանի նկատմամբ միանգամայն անհիմն հավակնությունների հետ մեկտեղ, խեղաթյուրում է սահմանային շրջաններում տեղի ունեցող իրողություններն ու գնդակոծության փաստերը: Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով այսօր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ նման տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին Հայաստանի առաջարկը։
«Բարի կամք դրսևորելու և նման սադրանքներից հրաժարվելու փոխարեն, հայկական կողմն առաջարկում է բարդ և գրեթե անիրագործելի նախաձեռնություններ, որոնք ոչ մի հիմք չունեն, ինչպես դա եղավ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների շուրջ 30-ամյա օկուպացիայի ժամանակ ։ Դա հիշեցնում է Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշված առաջարկները՝ օկուպացիան դադարեցնելու կոչերի փոխարեն։ Եթե Հայաստանի կառավարությունը, ինչպես հայտարարում է վարչապետի գրասենյակը, իսկապես հավատարիմ է խաղաղության օրակարգին, տեղին կլիներ բացատրություն տալ, թե ինչպես է զանգվածային ռազմականացումը, Այդ թվում ՝ հարվածային սպառազինության տեղակայումը սահմանամերձ շրջաններում, ծառայում այդ օրակարգին»,- հայտարարել է Հաջիզադեն։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայից ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստան. RT
Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայի իր բազաներից հարյուրավոր միավոր սարքավորումներ և տրանսպորտ միջոցներ տեղափոխել Հայ...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 01։25-12։55-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները...
Արտակ Բեգլարյանն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
Այո՛, շատ լուրջ, դատի եմ տալու այն անձանց, ովքեր որոշում կկայացնեն միջազգային ատյաններից հետ վերցնելու մի ողջ ժողովրդի (...
Վարչապետի աշխատակազմն անդրադարձել է Ադրբեջանի կողմից տարածվող կեղծ հաղորդագրություններին
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հայտարարություն է տարածել Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից վե...