ԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայից ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստան. RT
Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայի իր բազաներից հարյուրավոր միավոր սարքավորումներ և տրանսպորտ միջոցներ տեղափոխել Հայաստանի հրաձգարաններ: Այս մասին հաղորդում է ռուսական պետական Russia Today լիատվականը։ Ըստ փաստաթղթերի, որոնք ուսումնասիրել է RT-ն, փոխադրումը նախատեսում են իրականացնել Վրաստանի տարածքով։
ԱՄՆ պետգնումների պորտալի տվյալներով՝ Միացյալ Նահանգների բանակի նյութատեխնիկական ապահովման հրամանատարությունը նախատեսում է գերմանական Դյուլմենի ռազմաբազայից սարքավորումների տեղափոխում իրականացնել Հայաստանի Զառ ռազմաբազա: Տեղափոխումը նախատեսված է հուլիսի 16-ին։ Սպասվում է, որ այն կտևի մինչև օգոստոսի 7-ը: Վերադարձը Գերմանիա, ինչպես ասվում է տրանսպորտային ծառայությունների մատուցման մրցույթում, նախատեսված է 2025 թվականի օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում: Պայմանագիրը նախատեսում է նաև սարքավորումների տեղափոխում Հայաստանի Արմավիրի ուսումնական զորավարժարանից Վրաստանի Փոթի նավահանգիստ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է տեղափոխել 151 միավոր սարքավորումներ, ներառյալ տրանսպորտային միջոցները, գեներատորները և մասնագիտացված բեռնարկղերը:
Պայմանագրի շրջանակներում Հայաստան կտեղափոխվի նաև շտապօգնության 8 մեքենա: Ըստ պարբերականի, սակայն, մրցույթում կա մի պայման՝ սարքավորումները չեն կարող տեղափոխվել Ռուսաստանի, Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքով՝ «դիվանագիտական թույլտվությունների հետ կապված դժվարությունների» պատճառով։
Դյուլմենում, որտեղից նախատեսվում է տեղափոխել տեխնիկան, տեղակայված են ԱՄՆ 405-րդ բանակային դաշտային աջակցության բրիգադի ստորաբաժանումները։ Այս բրիգադը եվրոպական և Աֆրիկյան թատրոններում ամերիկյան զորքերի հիմնական լոգիստիկ օպերատորն է, որն աջակցում է զինանոցների և պահեստային բազաների ցանցին Գերմանիայում, Լեհաստանում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Բելգիայում և այլուր:
Auroranews-ը փորձում է ՀՀ ՊՆ-ից պարզաբանում ստանալ:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Փաշինյանին և Միրզոյանին
Սա իրոք կարևոր իրադարձություն է։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ոչ միայն ընդգծեց նախ...
Մայք Ուոլցը հայտնել է, թե ինչ նպատակով էր մեկնել Ադրբեջան
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ քնն...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 01։25-12։55-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները...
Ադրբեջանի հնարավոր ագրեuիան տարածաշրջանում կարող է խառնել որոշ խաղաքարտեր. Սարգսյան
Թրամփի՝ Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի հարցերով խորհրդական Ուիտկոֆի անսպասելի «վայրէջքը» Բաքվում, ինչպես նաև անվտանգությա...