Այդ հարցն առաջ քաշելը փակուղի կմտցնի բանակցությունները․ Սիմոնյան
Գերիների վերադարձը որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման առաջ քաշելը բանակցությունները կմտցնի փակուղի և կսրի իրավիճակը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Դա չի արվում նախապայմանների տրամաբանությամբ, արվում է դիվանագիտության ճանապարհով, ինչը և արվել է վերջին 4 տարիների ընթացքում և հարյուրհիսունքանի գերիներից հիմա ունենք հաստատված 23 գերի, որոնցից 12-ը, եթե չեմ սխալվում, արդեն 2023թվականի ժամանակ են գերեվարվել և պատանդ վերցվել։ Ուլտիմատումներ ներկայացնել որևէ կողմին՝ իրենք` մեզ, մենք՝ իրենց, նշանակում է պարզապես վերահաստատել այն, ինչ այսօր անում են մեր պետության դեմ աշխատող որոշ կողմեր և մարդիկ»,- ասել է Սիմոնյանը։
Թե ինչ ազդեցություն կարող է ունենալ ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի հայտարարությունը՝ գերիների ազատ արձակման վերաբերյալ, Սիմոնյանն առաջարկում է հայտարարություն անողին հարցնել։
«Հուսամ, որ այս հայտարարությանը կհետևեն հստակ քայլեր, և դա ուղղակի հայտարարություն չի լինի հայտարարության համար»,- նշել է Սիմոնյանը։
Իսկ թե ինչ նկատի ունի ԱԺ նախագահը՝ ասելով «հստակ քայլեր», Սիմոնյանն ասել է, թե չգիտի.
«Թող զանգեն, պայմանավորվեն՝ ոնց են հետ տալու մեր գերիներին՝ բոլորին անխտիր, անկախ նրանից, թե երբ են գերեվարվել»,- հայտնել է Սիմոնյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայից ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստան. RT
Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայի իր բազաներից հարյուրավոր միավոր սարքավորումներ և տրանսպորտ միջոցներ տեղափոխել Հայ...
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Փաշինյանին և Միրզոյանին
Սա իրոք կարևոր իրադարձություն է։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ոչ միայն ընդգծեց նախ...
Մայք Ուոլցը հայտնել է, թե ինչ նպատակով էր մեկնել Ադրբեջան
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ քնն...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 01։25-12։55-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները...