Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Փաշինյանին և Միրզոյանին
Սա իրոք կարևոր իրադարձություն է։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ոչ միայն ընդգծեց նախագահի հավատարմությունը Կովկասում խաղաղությանը և խաղաղության պայմանագիր ստորագրելու անհրաժեշտությունը, այլ նաև, որ Ադրբեջանում հայ, քրիստոնյա քաղբանտարկյալները, այդ թվում՝ իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանը, նույնպես պետք է ազատ արձակվեն: Այս մասին X-ում գրել է Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը։
Ջարեդ Գանսերը նաև խնդրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին կարդալ Ուոլցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որտեղ ընդգծվում է ոչ միայն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ավարտի, այլև հայ գերիների ազատ արձակման անհրաժեշտությունը։
«Կարծում եմ, որ դուք լիովին համաձայն եք Թրամփի վարչակազմի հետ այս առանցքային հարցում», - գրել է Գանսերը։
Հիշեցնենք` ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայից ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստան. RT
Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայի իր բազաներից հարյուրավոր միավոր սարքավորումներ և տրանսպորտ միջոցներ տեղափոխել Հայ...
Մայք Ուոլցը հայտնել է, թե ինչ նպատակով էր մեկնել Ադրբեջան
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ քնն...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 01։25-12։55-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները...
Ադրբեջանի հնարավոր ագրեuիան տարածաշրջանում կարող է խառնել որոշ խաղաքարտեր. Սարգսյան
Թրամփի՝ Մերձավոր Արևելքի և Ուկրաինայի հարցերով խորհրդական Ուիտկոֆի անսպասելի «վայրէջքը» Բաքվում, ինչպես նաև անվտանգությա...