Քաղաքականություն Կարևոր

Մայք Ուոլցը հայտնել է, թե ինչ նպատակով էր մեկնել Ադրբեջան

Mariam Z.
Մայք Ուոլցը հայտնել է, թե ինչ նպատակով էր մեկնել Ադրբեջան

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացը։


«Այս շաբաթ ես խոսեցի պարոն Հիքմեթ Հաջիևի հետ: Ես նրան ասացի, որ այժմ մենք պետք է ավարտենք այս խաղաղության պայմանագրի ստորագրումը, ազատ արձակեն բանտարկյալներին և միասին աշխատենք տարածաշրջանում անվտանգությունն ու բարգավաճումն ապահովելու համար։ Մենք ուրախ ենք, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեծ քայլ են կատարել և համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը»,- գրել է նա:


Նա հավելել է, որ Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն և բարգավաճում կբերի աշխարհին, և մենք չենք դադարի աշխատել, քանի դեռ դա տեղի չի ունեցել:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250