ԱՄՆ ՊՆ-ն արձագանքել է Հայաստան զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրին
ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում Հայաստանի ուղղությամբ զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին տեղեկատվությունը, որի մասին հրապարակում էր արել ռուսական RT գործակալությունը։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասացին ԱՄՆ պաշտպանության նախարարությունից։
«ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ մեր հարաբերությունները։ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում զինտեխնիկայի տեղաշարժերը՝ օպերացիոն անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասաել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի տվել պաշտոնական արձագանք։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, ռուսական RT լրատվական գործակալությունը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ ԱՄՆ բանակի լոգիստիկ հրամանատարությունը նախատեսում է Գերմանիայի «Դյուլմեն» ռազմաբազայից զինտեխնիկա և տարբեր նշանակության սարքավորումներ տեղափոխել Հայաստանի «Զառ» զորավարժարան՝ հայ-ամերիկյան հավանական զորավարժությունների համար։
Ըստ հրապարակված տվյալների՝ տեխնիկայի տեղափոխումը նախատեսված է հուլիսի 16-ից օգոստոսի 7-ը, իսկ վերադարձը Գերմանիա նախատեսվում է օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ը։
Նշվում է, որ տեխնիկան Հայաստան է տեղափոխվելու Վրաստանի տարածքով, քանի որ տրանսպորտային երթուղին չի կարող անցնել Ռուսաստանի, Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքով՝ դիվանագիտական թույլտվությունների բարդությունների պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայից ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստան. RT
Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայի իր բազաներից հարյուրավոր միավոր սարքավորումներ և տրանսպորտ միջոցներ տեղափոխել Հայ...
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Փաշինյանին և Միրզոյանին
Սա իրոք կարևոր իրադարձություն է։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ոչ միայն ընդգծեց նախ...
Մայք Ուոլցը հայտնել է, թե ինչ նպատակով էր մեկնել Ադրբեջան
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ քնն...
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 01։25-12։55-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները...