Առաջիկա ամիսներին Թուրքիան կսկսի այդ ուղղությամբ աշխատանքները. թուրք նախարար
Առաջիկա ամիսներին Թուրքիան կսկսի «Զանգեզուրի միջանցքի»՝ իր տարածքով անցնող 224 կիլոմետրանոց հատվածի աշխատանքները: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Ստամբուլի տեխնիկական համալսարանում, հաղորդում է milliyet.com-ը:
««Զանգեզուրի միջանցքը» կսկսվի Ադրբեջանից, կանցնի Հայաստանով կամ Իրանով, ապա Նախիջևանով, հետո Դիլուչուով և Կարսով և կմիանա Բաքու-Թբիլիսի գծին։ Փաստորեն, այն նաև որոշակի առումով կմիանա մեր երկրի երկաթուղային ցանցին։ Այդ ուղղությամբ շինարարական աշխատանքներն ադրբեջանական կողմում շարունակվում են», - ասել է նա:
«Զանգեզուրի միջանցք» նախագիծը Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի բազմաթիվ անհիմն պահանջներից մեկն է։ Դրա նպատակն է, խաթարելով Հայաստանի վերահսկողությունը սեփական ինքնիշխան տարածքի մի մասի նկատմամբ, կտրել հայ-իրանական սահմանն ու Բաքուն կապել Նախիջևանին և Թուրքիային: Բաքուն պնդում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Սյունիքով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողության։ Սակայն Երևանը հակադարձում է, որ հաղորդակցային ուղին պետք է լինի ՀՀ ինքնիշխանության ներքո:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը նախատեսում է Գերմանիայից ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստան. RT
Միացյալ Նահանգները մտադիր է Գերմանիայի իր բազաներից հարյուրավոր միավոր սարքավորումներ և տրանսպորտ միջոցներ տեղափոխել Հայ...
Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմել է Փաշինյանին և Միրզոյանին
Սա իրոք կարևոր իրադարձություն է։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը ոչ միայն ընդգծեց նախ...
Մայք Ուոլցը հայտնել է, թե ինչ նպատակով էր մեկնել Ադրբեջան
ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ քնն...
Ինչո՞ւ մարդը կարող է առավոտից երեկո աշխատել և լինել չքավոր. Փաշինյան
Ինչո՞ւ մարդը կարող է առավոտից երեկո աշխատել և լինել չքավոր, ինչո՞ւ կարող է մարդը փնտրել և չգտնել աշխատանք, ինչո՞ւ կարող...