Օդի ջերմաստիճանը կհասնի +21–ի. եղանակը՝ առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում մարտի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչև մարտի 13-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Այսօր ցերեկային ժամերին Արարատի, Արմավիրի ու Վայոց Ձորի մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +20–ի, Սյունիքում` +21–ի։
Երևան քաղաքում նույնպես մինչև մարտի 13–ը տեղումներ չեն լինի։ Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կգրանցվի 16–18 աստիճան տաքություն։

Նմանատիպ հոդվածներ
Արարատի մարզում նավթամթերքի վերամշակման գործարան է կառուցվում
Նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզում կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարան։ Այս մասին հաղորդագրություն...
Չնախատեսված ստուգայցեր ուսումնական հաստատություններում․ ԿԳՄՍ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը չնախատեսված այց է կատարել Երևանի Մուշեղ Գալշոյանի...
Առանց մաքսատուրքի դեռ քանի էլեկտրամոբիլ է հնարավոր ներմուծել ՀՀ
ՀՀ ՊԵԿ հայտարարություն է տարածել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների վերաբերյալ:«Պետական եկամուտների կոմիտե...
Ինչ եղանակ սպասել գարնան առաջին օրերին
Հանրապետության տարածքում մարտի 1-ին, 2-ի գիշերը, 3-ի երեկոյան, 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Մարտի 2-...