Արարատի մարզում նավթամթերքի վերամշակման գործարան է կառուցվում
Նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզում կառուցվող նավթամթերքի վերամշակման գործարան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Նախագծի իրականացման համար կատարվող ամբողջական ներդրումը կազմելու է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար։ Գործարանը հնարավորություն կտա Հայաստանում իրականացնել նավթամթերքի մի շարք տեսակների վերջնական տեղական արտադրություն՝ ապահովելով ավելի քան 100 աշխատատեղ և նախագծի կայացման ողջ գործընթացում ներգրավելով տարբեր ոլորտների շուրջ 400 մասնագետների։
Ներդրումային ծրագրով փուլային եղանակով նախատեսվում է կառուցել նավթամթերքի և բիտումի պահեստարաններ, բիտումի արտադրամաս, ածխաջրածինների վերամշակման կայան, կազմակերպել նավթամթերքի տարբեր տեսակների տեղական արտադրություն։
«Մեր քաղաքականության ամենակարևոր հարցերից մեկը տնտեսապես ավելի շատ բարդ արտադրանք ստանալն է, այսինքն՝ պարզ հումքային արտադրությունից անցում կատարել դեպի վերջնական ապրանքների արտադրություն։ Այս համատեքստում գործարանը ևս այս քաղաքականության կրողն է, որովհետև կիսաֆաբրիկատները, ըստ էության, վերջնական արտադրանքի են վերածվելու, ինչը շատ կարևոր է»,- նշել է Գևորգ Պապոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Չնախատեսված ստուգայցեր ուսումնական հաստատություններում․ ԿԳՄՍ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը չնախատեսված այց է կատարել Երևանի Մուշեղ Գալշոյանի...
Առանց մաքսատուրքի դեռ քանի էլեկտրամոբիլ է հնարավոր ներմուծել ՀՀ
ՀՀ ՊԵԿ հայտարարություն է տարածել էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների վերաբերյալ:«Պետական եկամուտների կոմիտե...
Ինչ եղանակ սպասել գարնան առաջին օրերին
Հանրապետության տարածքում մարտի 1-ին, 2-ի գիշերը, 3-ի երեկոյան, 4-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Մարտի 2-...
Օդի ջերմաստիճանը կհասնի +21–ի. եղանակը՝ առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում մարտի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության...