Ռուսաստանը ուշադիր հետևում է ԵՄ-ն քայլերին․ Պեսկով
ԵՄ-ում պաշտպանական ոլորտի զարգացման քննարկման ֆոնին Մոսկվան անվտանգության ապահովման համար միջոցներ կձեռնարկի, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Գրել է «Ռիա Նովոստի»-ին։
«Եվրամիությունն մտադիր է զարգացնել ռազմաարդյունաբերական համալիրը, այդ ամենը Ռուսաստանի Դաշնության դեմ է։ Դա, գործընթաց է, որին մենք ուշադիր հետևում ենք և այն կդառնա մեր խորը մտահոգության թեման, ինչպես նաև անհրաժեշտություն կառաջանա համապատասխան միջոցներ ձեռնարկել մեր անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Պեսկովը։
Հավելենք, որ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լյայենը հանդես էր եկել «Եվրոպայի վերազինում» ծրագրի ֆինանսավորման համար չորս տարվա ընթացքում 800 մլրդ եվրո ներգրավելու առաջարկով։ Միջոցների մեծ մասն առաջարկվում է ներգրավել եվրոպական պետությունների բյուջեներից։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկի-Թրամփ թեժ զրույցի արձագանքներն ամբողջ աշխարհից
Միջազգային հանրությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը։ Եվրո...
ԱՄՆ-ն այլևս Ուկրաինային օգնություն չի տրամադրի. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահի վարչակազմն այլևս չի պատրաստվում ֆինանսավորել Ուկրաինայի հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ...
Ճապոնիան հավանաբար հաջորդը կլինի․ Թրամփ
Ճապոնիան հավանաբար հաջորդն է։ Թրամփը մեղադրանքներով հարձակվել է ճապոնացիների վրա և քննադատել անվտանգության մասին համաձայ...
Թրամփի գործողությունները տագնապալի ազդանշան ունեն․ Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի ԱԳՆ նախարար Հաքան Ֆիդանը այցելել է Լոնդոն, որտեղ եվրոպացի գործընկերների հետ քննարկել է նրանց արձագանքը Ուկրաին...