Զելենսկի-Թրամփ թեժ զրույցի արձագանքներն ամբողջ աշխարհից
Միջազգային հանրությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը։ Եվրոպական երկրների ղեկավարները աջակցություն են հայտնում Ուկրաինային Թրամփի և Զելենսկու լարված հանդիպումից հետո:
«Դուք մենակ չեք»,- Ուկրաինային ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:
«Մենք պետք է հարգենք նրանց, ովքեր կռվել են հենց սկզբից»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ընդգծել, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանն ագրեսոր է, իսկ ուկրաինացիները՝ ագրեսիայի ենթարկված մարդիկ:
«Ուկրաինան Եվրոպան է։ Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին։ Մենք կուժեղացնենք մեր աջակցությունն Ուկրաինային, որ նրանք կարողանան շարունակել պայքարել ագրեսորի դեմ: Այսօր պարզ դարձավ, որ ազատ աշխարհին նոր առաջնորդ է պետք: Մենք պետք է նոր առաջնորդ ունենանք: Մենք՝ եվրոպացիներս, պետք է ընդունենք այդ մարտահրավերը»,- նշել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալասը:
«Ուկրաինա, Իսպանիան քեզ հետ է»,- մի քանի լեզուներով, այդ թվում՝ ուկրաիներենով, գրել է Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը։
«Ճշմարտությունը պարզ է։ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա։ Ռուսաստանը ագրեսոր է: Ուկրաինան պաշտպանում է իր ազատությունը և մերը։ Մենք աջակցում ենք Ուկրաինային»,- գրել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։
Ուկրաինացի քաղաքական գործիչները նույնպես աջակցել են Զելենսկուն։
«Լիակատար աջակցություն նախագահին: Ոչ ոք իրավունք չունի մոռանալ, որ այս պատերազմում Ռուսաստանն ագրեսոր է, իսկ Ուկրաինան ՝ ագրեսիայի զոհ»,- Սպիտակ տանը Զելենսկու հանդիպումից հետո X-ում անգլերենով գրել է Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը։
«Խաղաղությունն առանց երաշխիքների անհնար է»,- գրել է Երկրի վարչապետ Դմիտրի Շմիգալը։
«Աջակցում եմ նախագահին, որը պաշտպանում է մեր հերոսական ժողովրդի շահերը։ Յուրաքանչյուր իրավիճակում: Վերջակետ»,- նշել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն այլևս Ուկրաինային օգնություն չի տրամադրի. Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահի վարչակազմն այլևս չի պատրաստվում ֆինանսավորել Ուկրաինայի հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության հետ, քանի որ...
Ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել հարկերը վճարող քաղաքացիներին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը:Վարչապետը շրջել է դպր...
Զելենսկին գրառում է արել Թրամփի հետ լարված բանակցություններից հետո
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո գրառում է արել:«Շնորհակալություն Ամերիկ...
Հրաժարվել ԱՄՆ-ի վասալային բարքերից․ Մակրոնի կոչը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պորտուգալիա կատարած այցի ընթացքում եվրոպացիներին կոչ է արել հրաժարվել ԱՄՆ-ի վաս...