Սրբուհի Գալյանը՝ «Չաղ Ռուստամ»-ին ազատ արձակելու մասին
Ես կարծում եմ, որ այդ հարցերի հասցեատերը դատարանն է, քանի որ դատարանն է փոխել խափանման միջոցը: Այս մասին, անդրադառնալով քրեական հեղինակություն հանդիսացող «Չաղ Ռուստամ» անունով հայտնի Ռուստամ Ստեփանյանի ազատ արձակմանը: Այս մասին հայտնել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
«Մենք խափանման միջոցն իրականացնող մարմինն ենք ու այժմ խափանման միջոցի իրականացումը տեղափոխվել է պրոբացիայի ծառայության դաշտ: Մեր խնդիրն է՝ խափանման միջոցի իրականացման պատշաճ իրականացումը»,- ասել է նա:
Հարցին՝ ի՞նչ քայլեր են իրականացվելու նրա կողմից վտանգավոր այլ արարքների իրականացումը կանխելու համար, նախարարը հայտնել է.
«Տնային կալանքը ենթադրում է մեկուսացվածության պայման ու կարծում եմ՝ ամեն ինչ պետք է անենք, որ խնդիրների առաջ չկանգնենք: Ես ենթադրում եմ, որ դատախազությունը կբողոքարկի: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու են դատարանները բաց թողնում, մի բանի մասին է խոսում, որ հսկողության դաշտում որևէ հնարավոր կապեր դատարանների հետ, ուղղակի չկա: Այո, դատարանը կայացրել է որոշում, որից կարող ենք դժգոհել, բայց այդ որոշումը կաայացրել է դատարանը»,- նշել է Սրբուհի Գալյանը:
Հիշեցնենք, որ Քրեական հեղինակություն «Ֆազի՝» Սերգեյ Գրիգորյանի, սպանության գործով կալանքի տակ գտնվող «Չաղ Ռուստամը»՝ Ռուստամ Ստեփանյանն ազատ է արձակվել կալանքից։ Այս մասին հայտարարություն է տարածել նրա պատշտպանի՝ Գեղամ Հակոբյանի փաստաբանական գրասենյակը։
Նմանատիպ հոդվածներ
Առողջական ինչ վիճակում է գտնվում Ստեփանավանում ցրտահարված երեխան
Ստեփանավանում ցրտահարված 2 տարեկան երեխան գտնվում է Ստեփանավանի բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության ներքո։ Այս մա...
Նոր մանրամասներ` վարչապետի խոսնակի բնակարանից գողության դեպքի վերաբերյալ
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի բնակարանից գողության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քր...
Նոր մանրամասներ Մերձավանի սպանությունից
Մերձավանում սպանություն կատարած անձը կալանավորվել է: Այս մասին Auroranews-ին հայտնեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը՝ չմա...
10% շրջանառության հարկ՝ շահումով խաղերի և բուքմեյքերական ոլորտի համար. նոր մանրամասներ
Առաջարկվում է, առկա հարկերից և տուրքերից բացի, 10% շրջանառության հարկ սահմանել շահումով խաղերի և բուքմեյքերական գործունե...