10% շրջանառության հարկ՝ շահումով խաղերի և բուքմեյքերական ոլորտի համար. նոր մանրամասներ
Առաջարկվում է, առկա հարկերից և տուրքերից բացի, 10% շրջանառության հարկ սահմանել շահումով խաղերի և բուքմեյքերական գործունեության ոլորտի համար: «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվում է Ազգային ժողովի քառօրյա նիստի ընթացքում: Այն ներկայացնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«2010թ. ոլորտում շրջանառության ծավալը կազմել է 35 միլիոն դոլար, իսկ հարկերի հարաբերակցությունը կազմել է 2.6 միլիոն դոլար կամ 7.2 տոկոս. «2010-2023թթ. գործունեության ծավալը աճել է ավելի քան 440 անգամ, և 2023թ. կազմել 15.8 միլիարդ դոլարչ, հավաքագրվող հարկերը կազմել են 67 միլիոն դոլար կամ ծավալի 0.4 տոկոսը»»,-ն ասաց Սարգսյաբնը:
Նա ընդգծեց, որ փաստերը ցույց են տալիս, որ շրջանառության ծավալում հարկերի տեսակարար կշիռը իջել է:
Ապա Սարգսյանը ներկայացրեց վերջին 5 տարվա ընթացքում ոլորտը կարգավորելուն ուղղված օրենսդրական փոփոխությունները, որոնք նպատակ ունեին սահմանափակել և կրճատել ծավալները, սակայն, նրա խոսքով, «դրանք այնքան էլ չեն ծառայել նպատակներին»:
«Ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, ձեռնարկված քայլերը բավարար չեն, և անհրաժեշտ է հարկային բեռը կրկին ավելացնել: Առաջարկվում է, առկա հարկերից և տուրքերից բացի, 10% շրջանառության հարկ սահմանել նշված ոլորտի վրա»,- ասաց Սարգսյանը՝ ներկայացնելով միջազգային փորձը՝ Վրաստանում 10% է, Ավստրալիայում՝ 15%, Գերմանիայում՝ 5-20%, Իտալիայում՝ 20-22%, Լեհաստանում՝ 12%, Պորտուգալիայում՝ 8-16%, Իսպանիայում՝ 8-10%, Հունգարիայում՝ 15%:
Հայկ Սարգսյանը ներկայացրեց նաև, որ գործադիրի և օրենսդիրի մի շարք գործընկերներ դեմ են հանդես եկել նախագծին՝ նշելով, որ այս փուլում այն նպատակահարմար չէ: Նրա խոսքով կառավարության գործընկերների, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել են նախագիծը, և վերջինս կողմ է եղել ու առաջարկել է փոփոխություններն ուժի մեջ մտցնել ոչ թե վեց ամիս անց, նախագծի ընդունումից անմիջապես հետո:
«Առաջարկվել է շարժվել տուրքը բարձրացնելու տրամաբանությամբ: Առաջինից երկրորդ ընթերցում կկատարենք համապատասխան փոփոխություններ, և սույն ընկերությունները ապրիլի 1-ից կվճարեն 2 անգամ ավելի շատ տուրքեր: Պետական մուտքերը կավելանան տարեկան շուրջ 13 միլիարդ դրամով»,- հայտնեց պատգամավորը:
Նա ընդգծեց, որ ոլորտի համար սահմանափակումներ չեն նախատեսվում այս նախագծով, սակայն առաջիկայում պատրաստվում են նաև նմանատիպ նախագծի շուրջ քննարկումներ սկսել, որ քաղաքացիները չկարողանան իրենց աշխատած գումարները վատնել:
Նմանատիպ հոդվածներ
Որ իրավախախտումների դեպքերով կհանվեն տուգանային միավորներ
ԱԺ-ում քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջ...
Հայտնի է` երբ կսկսվի 25-օրյա վարժական հավաքները
2025 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ կանցկացվի 25-օրյա վարժական հավաքներ։ Նախագիծը ներառված է Կառավարութ...
Փոփոխություն երկքաղաքացիների վարորդական վկայականների տրամադրման հետ կապված
Կառավարության հերթական նիստի ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարարության առաջարկով ընդունվեց որոշում, որով Հայաստանի Հանրա...
Շահումով խաղերի ոլորտի պետական տուրքն ապրիլից կկրկնապատկվի
Հայաստանի ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հ...