Ուղևորն օգնել է ինքնազգացողությունը վատացած ավտոբուսի վարորդին
Երեկ հիացմունքի արժանի մի դեպք է տեղի ունեցել հանրային տրանսպորտում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը:
«Տիգրան Մեծի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ երթևեկելիս 54 համարի երթուղին սպասարկող մեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Վարորդը կանգնել է կանգառում, ուղևորներին խնդրել իջնել։ Ուղևորներից մեկը (քանի որ համաձայնությունը չունեմ, անձամբ չեմ ճանաչում, տվյալները չեմ հրապարակում)` Մ. Գ.-ն, հրաժարվել է իջնել, զանգել է շտապօգնություն, սպասել այնքան, մինչև կմոտենան և առաջին բուժօգնություն ցույց կտան։
Ուղևորը, այդ ընթացքում վարորդի հեռախոսով կապի մեջ լինելով «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի մասնագետների հետ, փակել է մեքենայի դռները, սպասել այնքան, մինչև վարորդին օգնություն ցուցաբերեն, և մեքենան կթողնի անվտանգ։
Այս պահին վարորդը գտնվում է հիվանդանոցում։ Բարեբախտաբար, կյանքին վտանգ չի սպառնում։
Խորը հիացմունքով ու անխնա երախտագիտությամբ շնորհակալություն ուղևորին»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Սպшնություն Ավան-Առինջում. ով է մահացածը
Բժշկական կենտրոն տեղափոխված անձը մահացել է․ քրեական ոստիկանները ճշտել են հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Այ...
Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Նկատի ունենալով մեր թեժ գծին ձեր բազմաթիվ հեռախոսազանգերը՝ տեղեկացնում ենք, որ աշխատում ենք բնականոն հունով: Այս մասին հ...
Նոր մանրամասներ` ձնագնդիի ժամանակ տեղի ունեցած դանակահարությունից
Փետրվարի 20-ին ժամը 23.07 ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել «Սուրբ Աստավածամայր» ԲԿ-ից, ո...
Որքան մարդ է տուժել առատ ձյան պատճառով
Փետրվարի 20-ի առավոտյան ժամը 9-ից մինչև փետրվարի 21–ը՝ առավոտյան ժամը 9-ը, այսինքն՝ 24 ժամվա ընթացքում, Երևանի շտապօգնու...