Սրբուհի Գալյանը հայտնել է` երբ պետք է պատրաստ լինի սահմանադրության նոր տեքստը
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ նոր սահմանադրության մեջ կառավարման համակարգի փոփոխություն նախատեսված չէ։ Նա նշել է, որ այժմ ոչ թե նոր հայեցակարգի վրա են աշխատում, այլ՝ սահմանադրության նոր տեքստի։
«Պետք է ամեն ինչ անել, որ սահմանադրության նոր նախագծի տեքստը պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները»,- ասել է նա՝ հավելելով, որ դրանից հետո արդեն կորոշվի հանրաքվեի դնելու հարցը։ Գալյանը նաև շեշտել է, որ սահմանադրության տեքստի մասին մեկնաբանություններ չի անի. «Դա կվերապահենք համապատասխան հանձնաժողովին»։
Գալյանը նաև նշել է, որ ընտրակարգի հետ կապված որոշ հստակեցումներ հնարավոր են՝ հենվելով համամասնական ընտակարգի վրա ու բացառելով մեծամասնական տարրերի առկայությունը. «Սա ենթադրում է ոչ միայն սահմանադրության փոփոխություն, այլև ԱԺ կանոնակարգում փոփոխություններ»։
Նմանատիպ հոդվածներ
Կարող է վերադառնանք «Նոյեմբերի 9-ին» և նույն ճանապարհը կրկնվի. ԱԽ քարտուղար
Հիմնավորումը ո՞րն է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով է հնարավոր կանխել հնարավոր պատերազմը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին,...
Հեսա հենց կրակեն Սյունիքից բոլորով դուրս կգաք. Սիմոնյան
Ես նկատի չունեմ, որ որևէ մեկը Ղարաբաղից Ղարաբաղի համար կռիվ չի արել, ես նկատի ունեմ, որ զանգում էին ասում՝ մենք դուրս են...
Թող հայրիկն էլ զանգի իր գործընկերներին. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին
«Դեռ պետք է պարզել՝ խոսակցություններից որոնք են ճղճիմ, որոնք՝ ոչ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաս...
3 նախագահներ Բաքվում են դատվում, մեկն՝ այստեղ. Քոչարյան
Հետաքրքիր սինխրոնիզացիա եղավ, 3 նախագահն Ադրբեջանում են դատվում, մեկն՝ այստեղ: Այս մասին դատական նիստի դահլիճում ասել է...