«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել
1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը հիմնվելով առկա իրավական, այդ թվում միջազգային իրավական հիմքերի վրա իրացրեց ինքնորոշման իրավունքը։ Այդ իրավունքի իրացման գործընթացը հետագայում բազմիցս արձանագրվել և գնահատվել է միջազգային կազմակերպությունների ու դիտորդների կողմից։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել:
«Արցախի ամբողջական հայաթափումից և տեղի ունեցած էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված արցախահայերն այսօր շարունակում են բախվել բազմաթիվ սոցիալական և տնտեսական խնդիրների։ Սա վկայում է Հայաստանում պետական քաղաքականության և սոցիալական ծրագրերի արդյունավետության լուրջ խնդիրների մասին։
Միևնույն ժամանակ, իշխանությունների կողմից հնչող և խրախուսվող ատելության խոսքը հասարակության մեջ պառակտման և բևեռացման հերթական դրսըորումներն են։
Մեր հանձնառությունը պետք է լինի հստակ՝ ապահովել մեր հայրենակիցների անվտանգ, բարեկեցիկ և արժանապատիվ կյանքը Հայաստանի Հանրապետությունում։
Միևնույն ժամանակ, տևական, կայուն ու իրական խաղաղություն հնարավոր չէ կառուցել Արցախի հայության հիմնարար իրավունքների անվտանգ և հավաքական հնարավոր վերադարձի, սեփականության, մշակութային և հոգևոր ժառանգության և այլ հիմնարար իրավունքների պաշտպանության անտեսմամբ։
Այսօր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է մնալ Բաքվի բանտերում փաստացի որպես պատանդներ։ Բոլոր հայ գերիների և ապօրինի պահվող անձանց վերադարձը հայրենիք պետք է լինի Հայաստանի իշխանությունների առաջնային արտաքին քաղաքական օրակարգերից մեկը։ Ցավոք, այսօր մենք ականատես ենք լինում հակառակ պատկերին։
Փառք ու պատիվ մեր հայրենիքի համար զոհված բոլոր նահատակներին։
Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին»,- ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից սպառնացել են Հայաստանից հետ վերցնել բոլոր արտոնությունները և «նվերները»
Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր արտոնություններն ու «նվերները», եթե Երևանը որոշի առաջնորդվել Արևմուտքի կանոններո...
Զախարովան կարևոր ուղերձ է հղել հայ-ռուսական հարաբերությունների մասին
Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում։ Այս մասին ասել է Ռ...
Բաքուն Ռուսաստանից անհապաղ քայլեր է պահանջել. դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին հրավիրել են արտաքին գործերի նախարարություն։ ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Ադրբեջան...
Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ
Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...