Թող հայրիկն էլ զանգի իր գործընկերներին. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին
«Դեռ պետք է պարզել՝ խոսակցություններից որոնք են ճղճիմ, որոնք՝ ոչ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին։ Վարչապետը նշել է, որ պատգամավորի տված հարցում շատ փաստական սխալներ կային. «Հիմա այդ փաստական սխալներին որ անդրադառնամ, կարող է պարզվի՝ ներողություն խնդրելու անհրաժեշտություն Դուք ունեք։ Բայց ես նման բան Ձեզնից չեմ ակնկալում, որովհետև անիմաստ է նման բան Ձեզնից ակնկալելը»։
Փաշինյանը հիշեցրել է նաև, որ նախկին 3 նախագահի հետ բանավեճի իր առաջարկին Քոչարյանի փոխարեն պատգամավոր որդին էր պատասխանել, թե՝ բանավիճելու բան չունեն. «Վերջը, բանավիճելու բան ունե՞ք, թե՞ չունեք։ Եթե Ձեր հայրիկն ինձ հետ բանավիճելու բան չունի, ես Ձեզ հետ բանավիճելու բան ընդհանրապես չունեմ»,- ասել է նա:
«Մի հատ հայրիկին այսօր երեկոյան հարցրեք՝ ամեն դեպքում կա՞ բանավիճելու բան, թե՞ չկա։ Թող հայրիկն էլ զանգի իր գործընկերներին, որ 2021թ. ընտրություններից առաջ միավորվել էին, որ միասնական ճակատով հանդես գան»,- հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հեսա հենց կրակեն Սյունիքից բոլորով դուրս կգաք. Սիմոնյան
Ես նկատի չունեմ, որ որևէ մեկը Ղարաբաղից Ղարաբաղի համար կռիվ չի արել, ես նկատի ունեմ, որ զանգում էին ասում՝ մենք դուրս են...
Դուք դուրս եկաք Ղարաբաղից, չնայած կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ. Սիմոնյան
Ես ե՞րբ եմ վերադառնալու Արցախ, հնարավորություն կունենա՞մ: Այս մասին Ալեն Սիմոնյանին հայտնել է արցախցի լրագրողներից մեկը:...
3 նախագահներ Բաքվում են դատվում, մեկն՝ այստեղ. Քոչարյան
Հետաքրքիր սինխրոնիզացիա եղավ, 3 նախագահն Ադրբեջանում են դատվում, մեկն՝ այստեղ: Այս մասին դատական նիստի դահլիճում ասել է...
Կարող է վերադառնանք «Նոյեմբերի 9-ին» և նույն ճանապարհը կրկնվի. ԱԽ քարտուղար
Հիմնավորումը ո՞րն է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով է հնարավոր կանխել հնարավոր պատերազմը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին,...