Կարող է վերադառնանք «Նոյեմբերի 9-ին» և նույն ճանապարհը կրկնվի. ԱԽ քարտուղար
Հիմնավորումը ո՞րն է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով է հնարավոր կանխել հնարավոր պատերազմը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր գործիչների կողմից հնչող պնդումներին, թե նոյեմբերի 9-ի փաստաթղթին, մասնավորապես, դրա 9-րդ կետին չվերադառնալու դեպքում Ադրբեջանը կարող է պատերազմով վերցնել միջանցքը:
«Հայաստանը եղել է նոյեմբերի 9-ի հայտարարության մաս եւ տեսել ենք՝ ինչ է տեղի ունեցել ԼՂ-ում: Ո՞րն է դրա փաստարկը, ինչպե՞ս են կարողանում մարդիկ այդպիսի փաստարկ բերել: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը բացի այդ կետից եւս 8 հոդված ունի, որոնց հետ տեսել ենք՝ ինչեր են տեղի ունեցել: Որց կարող է որեւէ մեկը, լինի քաղաքական գործիչ, կամ չլինի, այդ իրականությունը չընդունել եւ ասել՝ եւս մեկ հոդվածի համար մենք վերադառնանք: Կարող է վերադառնանք եւ նույն ճանապարհը կրկնվի, որը եղել է այն 8-ի հետ կապված: Դրա համար ես ընդհանրապես չեմ կիսում այդ կարծիքը»:
Հարցին՝ այդ դեպքում ինչու Հայաստանն իր ստորագրությունը հետ չի կանչում այդ հայտարարությունից, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Դա արդեն ուրիշ քննարկման հարց է: Նոյեմբերի 9-ի հայտարարության հետ կապված որեւէ այլ հոդված գոյություն չունի եւ սա է դե ֆակտո իրականությունը»:
Նմանատիպ հոդվածներ
Սրբուհի Գալյանը հայտնել է` երբ պետք է պատրաստ լինի սահմանադրության նոր տեքստը
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ նոր սահմանադրության մեջ կառավարման համակարգի փոփոխություն նախատեսվ...
Հեսա հենց կրակեն Սյունիքից բոլորով դուրս կգաք. Սիմոնյան
Ես նկատի չունեմ, որ որևէ մեկը Ղարաբաղից Ղարաբաղի համար կռիվ չի արել, ես նկատի ունեմ, որ զանգում էին ասում՝ մենք դուրս են...
Թող հայրիկն էլ զանգի իր գործընկերներին. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին
«Դեռ պետք է պարզել՝ խոսակցություններից որոնք են ճղճիմ, որոնք՝ ոչ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաս...
3 նախագահներ Բաքվում են դատվում, մեկն՝ այստեղ. Քոչարյան
Հետաքրքիր սինխրոնիզացիա եղավ, 3 նախագահն Ադրբեջանում են դատվում, մեկն՝ այստեղ: Այս մասին դատական նիստի դահլիճում ասել է...