Հեսա հենց կրակեն Սյունիքից բոլորով դուրս կգաք. Սիմոնյան
Ես նկատի չունեմ, որ որևէ մեկը Ղարաբաղից Ղարաբաղի համար կռիվ չի արել, ես նկատի ունեմ, որ զանգում էին ասում՝ մենք դուրս ենք գալիս, մենք այստեղ էլ չենք մնալու, բացեք սահմանը, մենք դուրս ենք գալիս: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր արտահերթ ելույթի ժամանակ:
«Ասում ենք՝ բա զինվորը ո՞նց կանգնի, որ բոլորդ դուրս եք գալիս, ո՞նց եք դուրս գալիս, ասում էին՝ չէ՛, չէ՛, չէ՛, բացե՛,ք մենք բոլորս դուրս ենք գալիս: Իհարկե, հենց կրակում են բոլորը դուրս են գալիս, հեսա հենց կրակեն սահմանին Սյունիքից բոլորով կհավաքվեք, դուրս կգաք: Ուրեմն բոլորը պետք է մնան ու պաշտպանեն իրենց հայրենիքը: Ես գլուխ եմ խոնարհում այն մարդկանց առաջ, ովքեր զոհվել են ու պաշտպանել են իրենց հայրենիքը:
Ես ներողություն եմ խնդրում, բայց ես չեմ կարող չնկատել այն մարդկանց, որոնք պետությունը մի ստորագրությունով հռչակեցին ու հետո հայտարարեցին չեղյալ, հետո հրաժարվեցին դրա համար պայքարել: Ես չեմ կարող չնկատել այն սուտի հայրենասերներին, որոնք ինտերնետում՝ Լոս Անջելեսում, Տուլայում ծվարած, ռուսերեն տառերով իմ կամ որևիցե այլ ելույթի տակ գրում են «турк давачан», «хохере хандзнецик» ու ապրում են այլ երկրում և գնացել են շատ շուտվանից»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Ապա նա նշեց՝ ֆիքսում ենք՝ կան մարդիկ, որոնք հերոսներ են և կռվել են, ու այդ հերոսները եղել են Սփյուռքից, Հայաստանից, Ղարաբաղից, բայց Ղարաբաղում և Հայաստանում կային մարդիկ, որոնք թողել ու փախել են:
«ՀՀ-ն ամեն ինչ արել է, իսկ հեղափոխությունից հետո շատ ավելի շատ է արել և ոչ զենքի, ոչ որևիցե բանի պակաս չի ունեցել, այնպես որ իրերը կոչե՛ք իերնց անուններով: Պետք չէր թողնել ու թռնել Լոս, Նյու Յորք, այնտեղից հայրենասիրություն խաղալ, կամ փորձել իշխանություն վերցնել, հետո ասել՝ մենք այստեղից դուրս ենք գալիս, մենք պետք է թողնենք ու փախնենք: Դատարկ երկիրը ոչ մի զինվոր չի պաշտպանում, դա ես չեմ ասել, դա ճշմարտություն է»,- եզրափակեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Դուք դուրս եկաք Ղարաբաղից, չնայած կարելի էր մնալ ու պայքարել մինչև վերջ. Սիմոնյան
Ես ե՞րբ եմ վերադառնալու Արցախ, հնարավորություն կունենա՞մ: Այս մասին Ալեն Սիմոնյանին հայտնել է արցախցի լրագրողներից մեկը:...
3 նախագահներ Բաքվում են դատվում, մեկն՝ այստեղ. Քոչարյան
Հետաքրքիր սինխրոնիզացիա եղավ, 3 նախագահն Ադրբեջանում են դատվում, մեկն՝ այստեղ: Այս մասին դատական նիստի դահլիճում ասել է...
Թող հայրիկն էլ զանգի իր գործընկերներին. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին
«Դեռ պետք է պարզել՝ խոսակցություններից որոնք են ճղճիմ, որոնք՝ ոչ»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաս...
Կարող է վերադառնանք «Նոյեմբերի 9-ին» և նույն ճանապարհը կրկնվի. ԱԽ քարտուղար
Հիմնավորումը ո՞րն է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով է հնարավոր կանխել հնարավոր պատերազմը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին,...