Դա արդեն կարող է հարցականի տակ լինել. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե մայրաքաղաքում հանրային տրանսպորտի բարեփոխումները շարունակական են, սակայն դա կախված է քաղաքացիներից ու իրենց պարտաճանաչությունից։
«Եթե մենք տարատեսակ արդարացումներով շարունակենք ինչ-որ ծավալի չվճարել հանրային տրանսպորտի համար, վստահեցնում եմ՝ այն ռեֆորմները, որ նախատեսել ենք, ուղղակի կդանդաղեն։ Օրինակ՝ այս տարի նախատեսել ենք 45 տրոլեյբուս գնել, դա արդեն կարող է հարցականի տակ լինել»,- ասել է նա:
«Ովքեր մտնում են ավտոբուս ու չեն վճարում, աջակցում են այն օրակարգին, որ Երևանում այս տարի 45 տրոլեյբուսներ չգնվեն։ Նրանք չեն ուզում շարունակական զարգացում, այլ հակառակը՝ ուզում են, որ ավտոբուսների տեխնիկական վիճակը վատթարանա, որովհետև գումարներն ուղղվում են ավտոբուսների, մետրոպոլիտենի արդիականացմանը, աշխատավարձերի վճարմանն ու այլ նման ծախսերի»։
Նա խոսել է նաև հետագա քայլերի մասին, ասելով, որ արդարացումների ժամանակն անցել է. «Առաջարկում եմ անցնել համապատասխան միջոցների կիրառմանը, որ արդարացումներով առաջնորդվող մարդիկ այդպես չանեն»։
Նմանատիպ հոդվածներ
Վահագն Ալեքսանյանը` Քոչարյանի հայտարարության մասին
Քոչարյանն ասում է, որ Հայաստանն է Ռուսաստանին դավաճանել ու անցել Ռուսաստանի թշնամիների կողմը և դրա համար է, որ Ռուսաստան...
ԼՂ-ի հանձնումից հետո տեղի է ունենում երրորդ սխալը. Քոչարյան
ԼՂ-ի հանձնումը տեղի ունեցավ երկու փուլով․ առաջին փուլը 2018-2020թթ․ էր՝ մինչև պատերազմը, որին հաջորդեց արդեն երկրո...
Այստեղ վիճելու բան չկա. Քոչարյան
Դա կարծում եմ՝ իրավիճակից դուրս գալու հնարք էր Նիկոլ Փաշինյանի կողմից, այդ պահին մի բան ասել, կռուտիտ անել, շուտ տալ, ին...
Միջոցներ պետք է ձեռնարկենք. Ավինյան
Երևանի քաղաքապետարանն այսուհետ թվային հարթակներում կներկայացնի, թե որ փողոցներում է նախատեսում ասֆալտապատման աշխատանքներ...