Միջոցներ պետք է ձեռնարկենք. Ավինյան
Երևանի քաղաքապետարանն այսուհետ թվային հարթակներում կներկայացնի, թե որ փողոցներում է նախատեսում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու և ինչ ժամկետներում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ նախատեսված աշխատանքների մասին պետք է ծանութցել գործընկերներին ու տնտեսվարողներին. «Եվ Զաքյան, և Ամիրյան փողոցներում միջին նորոգման աշխատանքներ են արվել, և անթույլատրելի է դրանից հետո այնտեղ որևէ միջամտությունը, նամանավանդ, առանց թույլտվության, նամանավանդ՝ գիշերով, նամանավանդ՝ գողեգող, և այդտեղ համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկենք»։
Փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում քանդվել է ասֆալտը, իրականացվել են աշխատանքներ, որից հետո անորակ ասֆալտապատում է արվել։
Հովհաննսիայնը նաև նշել է, որ նման դեպք արձանագրվել է Կոմիտասի պողոտայում, և գազի խողովակի միացման աշխատանքներից հետո անորակ ասֆալտապատում է արվել։ Նույնը նաև Պարոնյան փողոցում, որտեղ ՀԷՑ-ն աշխատանքներ է իրականացրել, ապա քաղաքապետարանի դիտողություններից հետո ասֆալտապատել է չափանիշներին համապատասխան։
Նմանատիպ հոդվածներ
Վահագն Ալեքսանյանը` Քոչարյանի հայտարարության մասին
Քոչարյանն ասում է, որ Հայաստանն է Ռուսաստանին դավաճանել ու անցել Ռուսաստանի թշնամիների կողմը և դրա համար է, որ Ռուսաստան...
ԼՂ-ի հանձնումից հետո տեղի է ունենում երրորդ սխալը. Քոչարյան
ԼՂ-ի հանձնումը տեղի ունեցավ երկու փուլով․ առաջին փուլը 2018-2020թթ․ էր՝ մինչև պատերազմը, որին հաջորդեց արդեն երկրորդ փու...
Այստեղ վիճելու բան չկա. Քոչարյան
Դա կարծում եմ՝ իրավիճակից դուրս գալու հնարք էր Նիկոլ Փաշինյանի կողմից, այդ պահին մի բան ասել, կռուտիտ անել, շուտ տալ, ին...
Ինչ է քննարկել Փաշինյանը Գերմանիայի հայ համայնքի հետ
Մյունխենում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմ...