«Մեր ընտանիքները մնալու են փլատակներում»․ Գևորգ Էմին 8 հասցեի բնակիչների բողոքի ակցիան
Ինչպես հայտնել էինք Գևորգ Էմին 8 հասցեի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանց հարևանությամբ բարձրահարկ շենքի շինարարարություն է սկսվել, որի հետևանքով շենքը քանդվելու վտանգի առաջ է կանգնել։ Նրանք պահանջում են դադարեցնել «ապօրինի շինթույլտվությամբ կառուցվող շենքի աշխատանքները»։
«Միայն պատերը չեն ճաքել, այլ նաև հատակը։ Շենքը քանդվելու վտանգի առաջ է, մեր ընտանիքները մնալու են փլատակների տակ»,- ասում է բնակիչներից մեկը։
Հարցին, թե դատարան դիմե՞լ են, բնակիչներից մյուսը պատասխանեց․ «Խնդրում ենք ղեկավարությանը շինարարությունը րոպե առաջ կանգնեցնել, ամեն ինչ համար դատարան չենք գնալու, պետություն ունենք, կտեսնեք, որ գալու են, կանգնեցնեն»։ «Մի շենքի անվտանգության հաշվին մյուսին շինթույլտվություն են տվել»,- ասում են ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները։
Շենքի սեփականատերը հայտնեց բնակիչներին, որ մինչև երկուշաբթի դադարեցվում են շինաշխատանքները, հանդիպում կկազմակերպվի և կնքննարկվեն բոլոր խնդիրները։
Նմանատիպ հոդվածներ
Զգուշացում. խարդրախության դեպքերի կտրուկ աճ
Ձեզ ինչ-որ մարդ է զանգահարում, և, ներկայանալով բանկի աշխատակից, ասում, որ ձեր քարտն արգելափակված է կամ ձեր անունից հարցո...
Կադրեր՝ Մերձավանի վարչական ղեկավարի տան վրա հարձակումից
Համացանցում է հայտնվել Մերձավանի վարչական ղեկավարի տան ուղղությամբ զինված հարձակումը։Մերձավան բնակավայրում տեղի ունեցած...
Սպասվում է հզոր ցիկլոն, ցուրտ և շատ ուժեղ ձյուն
Ուշադրություն փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջան...
Որ երկրի քաղաքացիներն են բանտարկված Հայաստանում
Հունվարի վերջի տվյալներով` ՀՀ քրեակատարողական հիմնարկներում 318 օտարերկրացի է պահվում։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատ...