Զգուշացում. խարդրախության դեպքերի կտրուկ աճ
Ձեզ ինչ-որ մարդ է զանգահարում, և, ներկայանալով բանկի աշխատակից, ասում, որ ձեր քարտն արգելափակված է կամ ձեր անունից հարցում է եղել վարկ ստանալու համար, հայտնեք խնդրում եմ քարտի և այլ տվյալներ: Ցավոք այսօր էլ շատերը ոչինչ չկասկածելով, հայտնում են այն ամենն ինչը խնդրում են հեռախոսազանգի միջոցով: Վերջին օրերին Auroranews-ին ահազանգել են բազմաթիվ քաղաքացիներ, որոնք խաբեության զոհ դառնալով խոշոր գումարներ են կորցրել:
Փաստենք, որ նման եղանակով խարդախների կողմից գումարներ շորթելու երևույթը մեր երկրում նոր թափ է ստանում: Իրավիճակը կարծես դուրս է երեկ իրավական համակարգի վերահսկողությունից, քանզի կանխարգելիչ քայլերն ըստ էության արդյունավետ չեն: Կիբերհանցագործությունների աճի ֆոնին մեզ մնում է թերևս քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորել, զանգերի միջոցով որևէ դեպքում չտրամադրել բանկային և անձնական այլ տվյալներ: Այս պահին սա խարդախության զոհ չդառնալու միակ միջոցն է:
Նմանատիպ հոդվածներ
Կադրեր՝ Մերձավանի վարչական ղեկավարի տան վրա հարձակումից
Համացանցում է հայտնվել Մերձավանի վարչական ղեկավարի տան ուղղությամբ զինված հարձակումը։Մերձավան բնակավայրում տեղի ունեցած...
«Մեր ընտանիքները մնալու են փլատակներում»․ Գևորգ Էմին 8 հասցեի բնակիչների բողոքի ակցիան
Ինչպես հայտնել էինք Գևորգ Էմին 8 հասցեի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանց հարևանությամբ բարձրահարկ շենքի շի...
Կոտրել են Երևանի քաղաքապետարանի պատուհանները
Հունվար ամսվա ընթացքում և փետրվարի 7-ի ժամը 00։30-ից միչև 05։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կոտրել է Արգիշտի 1...
Լարված իրավիճակ Հաղթանակ թաղամասում. քաղաքացիները ճանապարհ են փակել
Լարված իրավիճակ է ստեղծվել Հաղթանակ թաղամասում, քաղաքացիները փակել են ճանապարհը, պահանջում են իրենց խնդիրների լուծում:Բն...