Հայաստանի պետական պարտքը ավելի քան 12 մլրդ դոլար է. Գևորգ Պապոյանը մոլորեցնում է հանրությանը
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում արձագանքելով ՀՀ պետական պարտքի չափի մասին քաղաքացիների հարցերին, տվել է թերի, մոլորեցնող տեղեկություն:
Մասնավորապես, նա հայտարարել է, թե ՀՀ արտաքին պարտքը իրականում կազմում է 5 մլրդ 962 մլն դոլար՝ չնշելով, որ բացի արտաքին պարտքից, Հայաստանն ունի նաև ներքին պարտք:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ՀՀ պետական պարտքը և պարզել, որ ՀՀ արտաքին պարտքը 2024-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 454 մլն դոլար, որը ներառում է ՀՀ կառավարության արտաքին պարտքը և ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը:
Այսինքն, այս դեպքում ևս Գևորգ Պապոյանի փոխանցած տեղեկությունը թերի է ու սխալ, քանի որ նա ՀՀ արտաքին պարտքի կազմում չի նշվել ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը: Նկատենք՝ «ՀՀ պետական պարտքի մասին» օրենքով, «արտաքին պետական պարտքը Հայաստանի Հանրապետության անունից և Կենտրոնական բանկի անունից Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների և օտարերկրյա պետությունների հանդեպ ստանձնված և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարն է»։
Այսպես, ՀՀ պետական պարտքը 2024 թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ, ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով, կազմել է 12 մլրդ 842․2 մլն ԱՄՆ դոլար։ Համեմատության համար նշենք, որ 2023 թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմել էր 11 մլրդ 845.4 մլն դոլար, այսինքն՝ ՀՀ պետական պարտքը 1 տարում աճել է շուրջ 997 մլն դոլարով։
ՀՀ կառավարության պարտքը կազմել է 12 մլրդ 338.2 մլն դոլար, որից 5 մլրդ 950․1 մլն դոլարը արտաքին պարտքն է, իսկ 6 մլրդ 388․1 մլն դոլարը ներքին պարտքը։ ՀՀ կենտրոնական բանկի արտաքին պարտքը կազմել է 504 մլն դոլար։
Տարեսկզբի համեմատ ՀՀ ընդհանուր արտաքին պարտքը նվազել է՝ 6 մլրդ 501.5 մլն դոլարից հասնելով 6 մլրդ 454․2 մլն դոլարի։ Մինչդեռ ներքին պարտքը տարեսկզբի համեմատ աճել է՝ 5 մլրդ 343.9 մլն դոլարից հասնելով 6 մլրդ 388․1 մլն դոլարի։
Նմանատիպ հոդվածներ
Հռոմում՝ ցուցահանդեսի քարտեզում, Հայաստանը նշված չէր տարածաշրջանի երկրների շարքում. պարզաբանում
Սոցիալական հարթակներում տարածվել էին տեղեկություններ այն մասին, որ Հռոմի Կոլիզեյի երկրորդ հարկում տեղակայված ցուցահանդես...
Եթե չկատարվի Իսրայելի պահանջը, Գազայում նորից կվերսկսվի ռազմական գործողությունները. Նեթանյահու
Իսրայելական բանակը կվերսկսի ինտենսիվ ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մինչև փ...
Զելենսկին հայտարարել է, թե երբ պատրաստ կլինի պատերազմի ավարտին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս տարի թույլ կտա Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնել այս տարի։ Այդ մասին...
Հայտնի է թե երբ Թրամփը կգնա Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 9-ին կգա Մոսկվա՝ տոնելու Հաղթանակի օրը, իսկ Ռուսաստանի մայրաքաղաքում կհանդիպի Ռուսաստան...