Եթե չկատարվի Իսրայելի պահանջը, Գազայում նորից կվերսկսվի ռազմական գործողությունները. Նեթանյահու
Իսրայելական բանակը կվերսկսի ինտենսիվ ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մինչև փետրվարի 15-ի կեսօր ազատ չարձակի իսրայելցի պատանդներին։ Այս մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ռազմաքաղաքական կաբինետի առանցքային նախարարների մասնակցությամբ չորսժամյա նիստից հետո։
«Իմ որոշումը, որը նախարարների կաբինետը միաձայն հավանության է արժանացրել ,հետևյալն է՝ եթե ՀԱՄԱՍ-ը չվերադարձնի մեր պատանդներին մինչև շաբաթ կեսօր, հրադադարը կչեղարկվի, և Իսրայելի պաշտպանության բանակը կվերսկսի ինտենսիվ ռազմական գործողությունները մինչև Համասի վերջնական ջախջախումը»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Նեթանյահուն՝ համաձայն վարչապետի գրասենյակի տարածած հայտարարությունների։
Սակայն նա չի հստակեցրել, թե Իսրայելը քանի պատանդի է պահանջում ազատ արձակել մինչև շաբաթ օրը։
Խոսելով ռազմաքաղաքական կաբինետի նիստի մասին՝ Նեթանյահուն նշել է, որ դրա բոլոր մասնակիցները «վրդովմունք են հայտնել փետրվարի 8-ին ազատ արձակված երեք իսրայելցի պատանդների սարսափելի վիճակի կապակցությամբ»։ «Մենք բոլորս ողջունեցինք նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը՝ ազատ արձակել մեր պատանդներին մինչև շաբաթ օրը ճաշը, ինչպես նաև նախագահի հեղափոխական տեսլականը Գազայի ապագայի վերաբերյալ», -հավելել է վարչապետը՝ մեկնաբանելով պաղեստինցիներին անկլավից այլ երկրներ վերաբնակեցնելու ամերիկացի առաջնորդի առաջարկը։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտարարել է, թե երբ պատրաստ կլինի պատերազմի ավարտին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս տարի թույլ կտա Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնել այս տարի։ Այդ...
Հայաստանի պետական պարտքը ավելի քան 12 մլրդ դոլար է. Գևորգ Պապոյանը մոլորեցնում է հանրությանը
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում արձագանքելով...
Հռոմում՝ ցուցահանդեսի քարտեզում, Հայաստանը նշված չէր տարածաշրջանի երկրների շարքում. պարզաբանում
Սոցիալական հարթակներում տարածվել էին տեղեկություններ այն մասին, որ Հռոմի Կոլիզեյի երկրորդ հարկում տեղակայված ցուցահանդես...
ԱԱԾ–ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպման մասին
ՀՀ ԱԱԾ–ն հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի հետ հանդիպման մանրամասների մասին: Կարծիքներ են փոխանակվել անհայտ կորած անձ...