Ինչ քննարկում է ունեցել Փաշինյանը ԵԽ նախագահի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ: Նրանց քննարկման կարևոր հարցերից մեկը եղել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության օրակարգը:
ՓԱշինյանը կարևորել է ԵՄ շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարական բարեփոխումների հետևողական առաջմղման ուղղությամբ:
Վերջինս ընդգծել է, որ բարեփոխումների օրակարգի լիարժեք իրականացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է:
«Հայաստանը կարևորում է ԵՄ-ի հետ բազմակողմ կապերի ընդլայնումն ու զարգացումը` տարբեր ոլորտներում կարողությունները զարգացնելու նպատակով»,- ասել է վարչապետը:
Անտոնիու Կոշտան ողջունել է ՀՀ Կառավարության քայլերը` միտված ժողովրդավարության ամրապնդման և ինստիտուցիոնալ բարեփոխումների կյանքի կոչման ուղղությամբ:
Եվրոպական խորհրդի նախագահը հայտնել է ԵՄ հանձնառությունը՝ ամրապնդելու ընդհանուր արժեքների վրա հիմնված գործընկերությունը և խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորություններին, ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցեր:
Եվրոպական խորհրդի նախագահը կարևորել և ողջունել է ՀՀ Կառավարության` խաղաղությանը միտված քայլերն ու նախաձեռնությունները:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ստացել է Ադրբեջանի ներկայացրած հայցը
ՀՀ-ն 2025 թ․ փետրվարի 12-ին ստացել է 1979 թվականի Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բե...
Զախարովան՝ ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գո...
Երկու երնեկ մեկ տեղ. Սիմոնյանը՝ Ղազարյանին
Մամուլի տեսությունը կարծես կարող է դառնալ պարբերական, քանզի էլի նորություններ կան, որոնց կուզենամ անդրադառնալ: Այս մասին...
Իրանի ԱԳ փոխնախարարը՝ ՀՀ-ի տարածքային ամբողջականության մասին
Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչիին, անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականու...