Քաղաքականություն

Արցախի ԱԺ նախագահի ընտրության հարցը ժամանակավոր սառեցրել ենք. Արցախի ԱԺ փոխխոսնակ

Արցախի ԱԺ նախագահի ընտրության հարցը ժամանակավոր սառեցրել ենք. Արցախի ԱԺ փոխխոսնակ

Արցախի ԱԺ նախագահի ընտրության հարցը ժամանակավոր սառեցրել ենք: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ փոխխոսնակ Գագիկ Բաղունցը:


Նշենք, որ սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության անկախության 35-րդ տարելիցն է: Օրվա առթիվ Արցախի ներկա և նախկին պաշտոնյաներ են այցելել Եռաբլուր՝ ծաղիկներ խոնարհելու պատերազմներում զոհված զինծառայողների հիշատակին: Եռաբլուր այցելող քաղաքական գործիչների թվում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու Արցախի ԱԺ փոխխոսնակ Գագիկ Բաղունցը:


«Չկա խնդիր, թե Արցախի ԱԺ պատգամավորները չեն հավաքվում այդ հարցի համար: Լուրջ քննարկումներ են ընթանում, որտեղ հաշվի են առնվում բոլոր քաղաքական և հանրային հարցերը: Մի շարք հանգամանքներ հաշվի առնելով՝ այդ հարցը ժամանակավոր սառեցրել ենք»,- ասաց Բաղունցը:


Խոսելով Արցախի հարցի մասին, նա ընդգծեց, որ այն իրենց օրակարգում է ու ունի սոցիալական, տնտեսական, ինչպես նաև հումանիտար բնույթ:

Նմանատիպ հոդվածներ

Հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ

Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ևս 9 անձի նկատմամբ, այդ թվում Սերժ Սարգսյանի ու հանգուցյալ վարչապետ Անդրան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250