Երկու երնեկ մեկ տեղ. Սիմոնյանը՝ Ղազարյանին
Մամուլի տեսությունը կարծես կարող է դառնալ պարբերական, քանզի էլի նորություններ կան, որոնց կուզենամ անդրադառնալ: Այս մասին տելեգրամյան ալիքում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«1) Էդգար Ղազարյանին դատարանը պարտավորեցրել է 1.150.000 դրամ վճարել ինձ և ներողություն խնդրել, դրանից հետո նա իրեն թույլ է տվել վիրավորել դատավորին, ինչն անընդունելի եմ համարում:
Կարծում եմ նա կբողոքարկի այս վճիռը, բայց վերջում, միևնույնն է, ներողություն կխնդրի և կվճարի օրենքով սահմանված գումարը: Մի խոսքով՝ երկու երնեկ մեկ տեղ:
2) Իրեն լրագրող անվանող, իմ անունը շուրթերին արթնացող և քնողը՝ հերթական վիրավորանքն է հնչեցրել իմ հասցեին, ինչի բերումով կրկին դատարանում պատասխանողի կարգավիճակ կստանա, սա արդեն երրորդ անգամ, իսկ արդյունքը, վստահ եմ, կլինի նույնը, ինչ առաջին դեպքում:
3) Մի շարք քաղաքացիներ, իրենց պաշտոնյաներ անվանելով, ինչ-որ հայտարարություն են տարածել՝ հերթական անգամ փորձելով իմ՝ նաև իրենց ասածը բոլոր մարդկանց վերագրել և հետո պաշտպանել՝ այդպես էլ չհասկանալով, որ նախ՝ ինձնից չէ, որ պետք էր կամ պետք է պաշտպանել, և պաշտպանելու ձևը և վայրն ուրիշ տեղ էր, ոչ թե Երևանի կենտրոնի տներում՝ «դիվանին» նստած»,- գրել է նա:
Նշենք, որ հասարակական-քաղաքական գործիչ, Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ երեկվա իր, ինչպես ինքն է բնութագրել, «Անպատասխանատու և անպարտաճանաչ դատավորը» վերտառությամբ հրապարակումից հետո, այսօր ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատավոր, ՀՀ ԱԺ պատգամավոր Տրդատ Սարգսյանի եղբայր՝ Դավիթ Սարգսյանը հրապարակել է դատավճիռ, որով բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցը և պարտավորեցրել իրեն ոչ միայն ներողություն խնդրել քաղաքական ղեկավարներից մեկից, այլ նրան վճարել, ընդհանուր առմամբ 1․130․000 դրամ գումար։
Նմանատիպ հոդվածներ
Եթե դա չանենք, Պուտինը կասի, որ ինքը հաղթել է. Թրամփ
Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ երկիրը ԱՄՆ-ն կօգնի Ուկրաինային։«Մենք օգնություն կուղարկենք Ուկրաինային...
Հայաստանը ստացել է Ադրբեջանի ներկայացրած հայցը
ՀՀ-ն 2025 թ․ փետրվարի 12-ին ստացել է 1979 թվականի Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բե...
Զախարովան՝ ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գո...
Իրանի ԱԳ փոխնախարարը՝ ՀՀ-ի տարածքային ամբողջականության մասին
Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչիին, անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականու...