Հայաստանը ստացել է Ադրբեջանի ներկայացրած հայցը
ՀՀ-ն 2025 թ․ փետրվարի 12-ին ստացել է 1979 թվականի Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակներում հարուցված արբիտրաժային գործով Ադրբեջանի կողմից ներկայացված հայցադիմումը։ Այս մասին հայտնել են Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից:
Նշված է, որ սա բխում է արբիտրաժային տրիբունալի կողմից հաստատված ընթացակարգային օրացույցից՝ սահմանված 2024 թվականի ապրիլի 12-ի առաջին դատավարական լսումից հետո, որի ընթացքում կայացվել են Հայաստանի Հանրապետության համար բարենպաստ մի շարք որոշումներ։
«Հայաստանը շարունակելու է վճռականորեն պաշտպանել իր դիրքորոշումը տվյալ վարույթում։ Ադրբեջանի ներկայացրած իրավական դիրքորոշումը հիմնված է Բեռնի կոնվենցիայի այնպիսի մեկնաբանության և կիրառման վրա, որը չի համընկնում դրա նպատակների և առարկայի հետ, այն է՝ խթանել պետությունների միջև համագործակցությունը՝ վայրի բուսական և կենդանական աշխարհը և դրանց բնական միջավայրերը պահպանելու համար։
Հակառակ Ադրբեջանի պնդումների՝ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և այլ անկախ մարմինների զեկույցները փաստացի վկայում են, որ շրջակա միջավայրին հասցված վերջին տարիների վնասի պատասխանատուն հենց Ադրբեջանն է։ Հայաստանը հերքելու է Ադրբեջանի անհիմն պահանջները, ներառյալ՝ փոխհատուցման պահանջը:
Հայաստանը, Բեռնի կոնվենցիայի անդամ պետություն դառնալուց ի վեր, հետևողականորեն հավատարիմ է իր հանձնառությանը՝ պահպանելու տարածաշրջանի վայրի բնությունն ու շրջակա միջավայրը։
Սա արտացոլվում է ինչպես Հայաստանի բնապահպանական քաղաքականության մեջ, այնպես էլ Բեռնի կոնվենցիայի Մշտական հանձնաժողովի աշխատանքներում ակտիվ ներգրավվածությամբ»,- ասվել է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Զախարովան՝ ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գո...
Երկու երնեկ մեկ տեղ. Սիմոնյանը՝ Ղազարյանին
Մամուլի տեսությունը կարծես կարող է դառնալ պարբերական, քանզի էլի նորություններ կան, որոնց կուզենամ անդրադառնալ: Այս մասին...
Իրանի ԱԳ փոխնախարարը՝ ՀՀ-ի տարածքային ամբողջականության մասին
Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչիին, անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականու...
Պեսկովը հերքել է Զելենսկու հայտարարությունը
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքը գիշերը հարվածել է Չեռնոբիլի...