Հնդկաստանում կարտադրվեն ամերիկյան Javelin և Stryker

Նյու Դելին և Վաշինգտոնը 2025 թվականին պաշտպանական նոր գնումներ կանեն և Հնդկաստանի տարածքում կկազմակերպեն ամերիկյան Javelin հակատանկային հրթիռային համակարգերի և Stryker զրահափոխադրիչների համատեղ արտադրություն։ Այս մասին ասված է Վաշինգտոնում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարության մեջ գրում է ТАСС–ը։


Փաստաթղթում նշվում է, որ երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են Հնդկաստանի հետ ռազմական վաճառքը և համատեղ արտադրությունը ընդլայնելու շուրջ:


«Նրանք հայտարարել են այս տարի նոր գնումներ կատարելու և Հնդկաստանում Javelin հակատանկային հրթիռներ և Stryker զրահափոխադրիչներ համատեղ արտադրելու պլանների մասին»,– նշվում է հայտարարությունում:


Բացի այդ, կողմերը «ակնկալում են ավարտել վեց լրացուցիչ P-8I ծովային պարեկային օդանավերի ձեռքբերումը՝ Հնդկական օվկիանոսի տարածաշրջանում Հնդկաստանի ծովային հսկողության կարողությունները բարձրացնելու համար»:


Նյու Դելին և Վաշինգտոնը, հաշվի առնելով, որ Հնդկաստանը հանդիսանում է ԱՄՆ-ի հիմնական պաշտպանական գործընկերը, նաև պայմանավորվել են վերանայել երկրների միջև զենքի փոխանցման ներկայիս պայմանները: