Զելենսկին մերժել է ԱՄՆ առաջարկած համաձայնագիրը. WP
Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է ստորագրել համաձայնագիր, որը Միացյալ Նահանգներին իրավունք կտա օգտվել Ուկրաինայի հանքային պաշարների 50%-ից։ Այս մասին X-ում հայտնել է The Washington Post-ի (WP) սյունակագիր Ջոշ Ռոջինը։
«Մի քանի օրենսդիրներ այստեղ՝ Մյունխենում, ինձ ասացին, որ ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Զելենսկիին հանձնել է մի թուղթ, որը ստորագրելու դեպքում ԱՄՆ-ին կտրվեր Ուկրաինայի հանքային պաշարների 50%-ի նկատմամբ իրավունք։ Զելենսկին քաղաքավարի կերպով հրաժարվել է ստորագրել այն»,- ասել է լրագրողը։
Ավելի վաղ, ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ հանդիպումից հետո, Զելենսկին հայտնել էր, որ Կիևը Վաշինգտոնից ստացել է ուկրաինական հազվագյուտ հողային մետաղների օգտագործման վերաբերյալ համաձայնագրի նախագիծ։ Այս թեման Զելենսկին քննարկել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում։ Զելենսկին նշել է, որ այս հարցի շուրջ բանակցությունների արդյունքները կարող են արձանագրվել փետրվարի 14-16-ը կայանալիք Մյունխենի համաժողովում։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել...
Զելենսկին հայտնել է, որ կհանդիպի միայն մեկ ռուսաստանցու հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, չնայած այն հանգաման...
Մեկ-մեկ թվում էր՝ արդեն Եվլախն անցնելու են մտնեն Բաքու. Վահագն Ալեքսանյան
Ալեն Սիմոնյանի հայտարարությունը պառակտիչ չէ, քանի որ այն ուղղված էր կոնկրետ մարդկանց՝ «15-20 հոգանոց խմբակի, որոնց լավ գ...
Թրամփը նոր ժամկետ է դրել Ուկրաինայում զինադադարի համար. Bloomberg
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը եվրոպացի պաշտոնյաներին տեղեկացրել է, որ հույս ունի Ուկրաինայում զինադադարի հասնել մ...