Զելենսկին հայտնել է, որ կհանդիպի միայն մեկ ռուսաստանցու հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, չնայած այն հանգամանքին, որ ինքն օրենսդրորեն արգելել է նրա հետ բանակցությունները։ Միաժամանակ, Ուկրաինայի առաջնորդը մտադիր չէ շփվել Ռուսաստանի Դաշնության այլ ներկայացուցիչների հետ։
«Ես չեմ պլանավորում հանդիպել ռուսաստանցիների հետ: Ես պատրաստ եմ հանդիպել միայն մեկ ռուսաստանցու՝ Պուտինի հետ»,- ասել է Զելենսկին Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ։
Նա մեկ այլ պայման է դրել, ըստ որի՝ հանդիպումը կկայանա միայն այն բանից հետո, երբ Կիևը «Թրամփի և ԵՄ-ի հետ համատեղ ծրագիր կունենա»։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել...
Մեկ-մեկ թվում էր՝ արդեն Եվլախն անցնելու են մտնեն Բաքու. Վահագն Ալեքսանյան
Ալեն Սիմոնյանի հայտարարությունը պառակտիչ չէ, քանի որ այն ուղղված էր կոնկրետ մարդկանց՝ «15-20 հոգանոց խմբակի, որոնց լավ գ...
Զելենսկին մերժել է ԱՄՆ առաջարկած համաձայնագիրը. WP
Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է ստորագրել համաձայնագիր, որը Միացյալ Նահանգներին իրավունք կտա օգտվել Ուկրաինայի հանքային պ...
Հայաստանը հերքելու է Ադրբեջանի ծիծաղելի պահանջը. Եղիշե Կիրակոսյան
Հայաստանը հերքելու է Ադրբեջանի անհիմն պնդումները: Այս մասին X–ի իր էջում հայտնել է միջազգային իրավական հարցերով Հայ...