Դեմոկրատ դատախազները հայց են ներկայացրել Մասկի և Թրամփի դեմ
ԱՄՆ 14 նահանգի դեմոկրատ դատախազները հայց են ներկայացրել ԱՄՆ Իլոն Մասկի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ: Այս մասին փոխանցել է «NBCnews»,-ը:
Նրանք պնդում են, որ Մասկի լիազորությունները գործակալությունում խախտում են երկրի Սահմանադրությունը, ուրբաթ հաղորդում է NBC News-ը։
«Մեր երկրի հիմնադիրները վրդովված կլինեին՝ իմանալով, որ ժողովուրդն այժմ ենթարկվում է միլիարդատիրոջ քմահաճույքին», - ասել է Արիզոնայի գլխավոր դատախազ Քրիս Մեյսը։
Գլխավոր դատախազները պնդում են, որ Թրամփը խախտել է Սահմանադրության՝ նշանակումների մասին դրույթը:
Հայցը ներկայացնող նահանգները պահանջում են դատարանի որոշում, որը թույլ չի տալիս Մասկին փոփոխություններ կատարել կառավարության ֆինանսավորման մեջ, խզել պայմանագրերը դաշնային աշխատակիցների հետ և այլն:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայցն անվանել է «նախագահ Թրամփի դեմ արդարադատության զենքի կիրառման շարունակություն»:
«Սպիտակ տունը կշարունակի հետամուտ լինել այս գործերին դատարանում, և մենք ակնկալում ենք, որ կարդարացվենք», - ասվել է նա հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը ստացել է Ադրբեջանի ներկայացրած հայցը
ՀՀ-ն 2025 թ․ փետրվարի 12-ին ստացել է 1979 թվականի Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին Բեռնի կո...
Զախարովան՝ ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գո...
Երկու երնեկ մեկ տեղ. Սիմոնյանը՝ Ղազարյանին
Մամուլի տեսությունը կարծես կարող է դառնալ պարբերական, քանզի էլի նորություններ կան, որոնց կուզենամ անդրադառնալ: Այս մասին...
Իրանի ԱԳ փոխնախարարը՝ ՀՀ-ի տարածքային ամբողջականության մասին
Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչիին, անդրադառնալով ՀՀ տարածքային ամբողջականու...