Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է մտցվել
Արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել Դոնի Ռոստովի Պերվոմայսկի շրջանի՝ ԱԹՍ-ի ընկնելու հետևանքով վնասված բազմաբնակարան շենքերի հատվածում: Այս մասին հայտնել է Ռոստովի մարզպետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը։
Ռոստովի մարզի քաղաքներն ու շրջանները, մասնավորապես, Դոնի Ռոստովն ու Չերտկովսկի շրջանը, ենթարկվել են ԱԹՍ-ների գրոհի։
Գրոհի հետևանքով Դոնի Ռոստովի 14 բազմաբնակարան բնակելի շենքերում վնասվել են պատուհաններ: Նշված է, որ զոհեր և վիրավորներ չկան։
«Դոնի Ռոստովի ԱԻ հանձնաժողովի նիստում որոշում է ընդունվել քաղաքի Պերվոմայսկի շրջանում՝ գիշերվա ընթացքում վնասված բազմաբնակարան շենքերի հատվածում, սահմանել արտակարգ դրության ռեժիմ», - գրել է Սլյուսարը տելեգրամյան ալիքում։
Քննչական կոմիտեի մասնագետները տեղում ավարտել են աշխատանքները, ուսումնասիրել տարածքը, կոմունալ ծառայությունները կսկսեն վերականգնողական աշխատանքները, հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը 3000 կմ հեռահարությամբ միջուկային հրթիռ է ստեղծել․ The Telegraph
Իրանը 3000 կմ հեռահարությամբ միջուկային մարտագլխիկով հրթիռ է ստեղծել, որը կարող է հասնել եվրոպական շատ երկրներին ու...
18+ Ուկրաինայի ԶՈՒ-ն գնդակոծել է Դոնեցկի Մակեևկայի կենտրոնը
Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Դոնեցկի Մակեևկայի կենտրոնը։ Այս մասին հայտնել են տեղի բնակիչները։Դատելով կադրերից՝...
Թուրքիան օդային գործողություններ է սկսել
Թուրքիայի զինված ուժերը օդային գործողություններ են իրականացնում Իրաքի հյուսիսում Քրդստանի աշխատավորական կուսակցության զի...
Զոհեր և վիրավորներ. ՌԴ ԶՈՒ-ն հարձակվել է Դոնեցկի մարզի վրա
Փետրվարի 22-ի առավոտյան ռուսական զորքերը զանգվածային հարձակումներ են իրականացրել Դոնեցկի մարզի Կոնստանտինովկայի վրա:&nbs...