Լավրովն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը։ Այս մասին հինգշաբթի հայտնել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչությունը։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում սա արդեն երրորդ հեռախոսազրույցն է ռուս և թուրք գործընկերների միջև։
«Նախագահների և նախարարների միջև նախկին շփումների զարգացման ընթացքում քննարկվել է իրավիճակը Սիրիայում և նրա շուրջը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտ կապի մեջ մնալ արդի երկկողմ, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ, ներառյալ Մերձավոր Արևելքը և Ուկրաինան»,– այս մասին ասվում է ԱԳՆ կայքում տեղադրված պաշտոնական հաղորդագրության մեջ։
ԱԳՆ-ն ընդգծել է, որ գործընկերներն անդրադարձել են երկկողմ օրակարգի մի շարք հարցերի և «հաստատել են քայլերի սերտ համակարգման կարևորությունը»՝ Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի պայմանավորվածությունների իրականացման համար։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել...
Այդ դատավարությունն օգտագործելու են ՀՀ-ի դեմ. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում հարցազրույցի ժամանակ պատասխանել է Բաքվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության...
Նոր նշանակումներ՝ Անվտանգության խորհրդում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել․«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մ...
Թրամփը պատժամիջոցներ կկիրառի ՄՔԴ-ի դեմ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ֆինանսական պատժամիջոցներ կիրառել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ, հայտնում է NB...