Հուսով ենք, որ շատ շուտով արդյունքը կլինի. վարչապետ
Թուրքիայի հետ հաղորդակցության որևէ խոչընդոտ չկա, և Հայաստանը շարունակական կապի մեջ է։ Այս մասին ԱՄՆ–ում Ատլանտյան խորհրդի Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբսթի հարցերին ի պատասխան ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք կշարունակենք և շարունակում ենք այդ երկխոսությունը։ Կարծում եմ` Հայաստանը և Թուրքիան երբևէ այնպիսի ակտիվ երկխոսության մեջ չեն եղել, ինչպես հիմա։ Մեր արտգործնախարարներն են հանդիպում և խոսում շարունակաբար, մեր ներկայացուցիչները մշտական կապի մեջ են,և շատ ակտիվ աշխատում ենք ու անելիքների մասով կա ընդհանուր պատկերացում։ Բայց իհարկե, գոյություն ունեն որոշ նյուանսներ և իրական արդյունքի հասնելու համար որոշակի վերջնական քայլերի կարիք կա։ Հուսով ենք, որ շատ շուտով արդյունքը կլինի»,– նշել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ ընդհանուր առմամբ այժմ Հայաստանն արտաքին հարաբերությունները բոլոր ոլորտներում դիվերսիֆիկացնելու գործընթացի մեջ է, սկսած տնտեսությունից` մինչև անվտանգություն։
Անդրադառնալով տարածաշրջանային իրավիճակին` Փաշինյանն ընդգծել է` կարծում է, որ բեկում կլինի`կհաջողվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը բերել վերջնական տեսքի, և ստորագրել այն, ինչպես նաև Թուրքիայի հետ հասնել հարաբերությունների կարգավորման։ ՀՀ վարչապետը շեշտել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում Հայաստանը ցանկանում է նոր դարաշրջան բացել։
«Իհարկե, Ադրբեջանի հետ աշխատում ենք երկկողմ ձևաչափով, բայց ակնհայտորեն միջազգային հանրության ուշադրությունն ու աջակցությունը շատ օգտակար կլիներ կայուն խաղաղության հասնելու գործում պատշաճ միջավայր ձևավորելու համար»,– նշել է Փաշինյանը։
Խոսելով խաղաղության պայմանագրի մասին` Փաշինյանն ընդգծել է, որ կետերից մեկը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով 3-րդ կողմի ուժերի տեղակայմանը։ Ադրբեջանն առաջարկում է արգելք դնել սահմանի երկայնքով երրորդ կողմի ուժերի տեղակայման վրա՝ նկատի ունենալով Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ Շեշտել է` Ադրբեջանի այս ցանկությունը Հայաստանն ի գիտություն է ընդունել և հանդես եկել սեփական առաջարկով, ինչը ենթադրում է կիրառել այդ կետը միայն սահմանի սահմանազատված հատվածներում։
Այսինքն, եթե ՀՀ–ն սահմանազատել է տվյալ հատվածը, դա նշանակում է, որ այդտեղ չպետք է ներկա լինի երրորդ կողմի ուժ։ Այսպիսով, Հայաստանն առաջարկը ներկայացրել է գրավոր կերպով և սպասում է Ադրբեջանի արձագանքին։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին հայտնել է` ովքեր են սպանել Արմեն Սարգսյանին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Մոսկվայում «Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության հե...
Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել. Կոստանյան
Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում եմ, որ ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Քաղաքապետարանը համագոր...
Դա Ավինյանի հոր համար չէ. Գագիկ Մելքոնյան
Այն ժամանակ, երբ Ռուսաստանում դոլարն արժեր 30 ռուբլի, տրանսպորտի ուղեվարձը մեկ դոլար արժեր, մինչեւ հիմա էլ այդպես է մնաց...
Այս գործոնը կբերի մեր երկրում կայունության և խաղաղության. Փաշինյան
Կցանկանայի այս լսարանի ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր թեմայի վրա, որը ժողովրդավարությունն է։ Շատ կարևոր է շեշտել...