
Ընթանում են աշխատանքեր Զելենսկու և Լուկաշենկոյի հանդիպումը կազմակերպելու համար

Բելառուսի անվտանգության ծառայությունները աշխատում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև հնարավոր շփումները հեշտացնելու ուղղությամբ` ըստ Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի ղեկավար Իվան Տերտելի։
«Մենք պահպանում ենք այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է հանդիպել և համաձայնություն գտնել։ Սակայն շատ բան կախված է նաև ուկրաինական կողմից», - ընդգծել է ՊԱԿ-ի ղեկավարը «Բելառուս 1» հեռուստաալիքի եթերում։
Նախկինում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բազմիցս արտահայտել է Վլադիմիր Զելենսկու հետ անձնական հանդիպում ունենալու իր ցանկությունը՝ «պարզապես խոսելու համար»։ Սակայն, ըստ ՊԱԿ-ի, Մինսկի նախաձեռնությունները դեռևս փոխադարձ արձագանք չեն ստացել, իսկ ավելի ուշ Ուկրաինայի առաջնորդը հրապարակավ քննադատել է Լուկաշենկոյին և մեղադրել նրան իրականությունից կտրված լինելու մեջ։