Յուրաքանչյուր ուժ, որ դեմ է այս իշխանությանը, ունի մեր աջակցությունը․ Նարեկ Կարապետյան
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր Մայր աթոռի մոտ լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու առաջիկա ընտրությունները:
«Յուրաքանչյուր ուժ, որ դեմ է այս իշխանությանը, ունի մեր աջակցությունը»,- ասաց Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով ընտրություններին։
Ճշգրտող այլ հարցերի Կարապետյանը հրաժարվեց պատասխանել՝ ընդգծելով, որ այսօր ոչ թե ընտրությունների և քաղաքական թեմաների մասին խոսելու, այլ ուխտագնացության օր է։
Նշենք, որ նախօրեին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացվեց՝ ի աջակցություն կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի, Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրերի և բոլոր քաղբանտարկյալների։ Այնուհետև հանրահավաքի մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի ՀՀ ազգային անվտանգության շենք, որտեղ պահվում են Միքայել և Բագրատ սրբազանները, բարերար, գործարար Սամվել Կարապետյանը։
ԱԱԾ–ի շենքի մոտ Սամվել Կարապետյանի եղբորորդին` շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, հայտարարեց դեպի Էջմիածին ուխտագնացության մասին՝ ցույց տալով, որ հայ ազգն այսօր էլ պաշտպանելու է Էջմիածինը այնպես, ինչպես Սարդարապատի ժամանակ և միշտ է դա արել։
Նմանատիպ հոդվածներ
Ֆինլանդիան պահանջում է ֆոն դեր Լեյենի հրաժարականը
Ֆինլանդիայի «Ազատության դաշինք» կուսակցության անդամ Արմանդո Մեման կոչ է արել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լ...
Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ և նրան համապարփակ բացատրությ...
ՌԴ պատգամավորը ռազմական հավասարակշռությունը համարում է ԼՂ խնդրի խաղաղ լուծման երաշխիք
Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովի կարծիքո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Ա...