
Ուկրաինան չի պարտվում պատերազմում, և Ռուսաստանը չի հաղթում․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը չի հաղթում Ուկրաինայում ընթացող մարտական գործողություններում։
«Մենք չենք պարտվում այս պատերազմում, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հաղթում», - ասել է ուկրաինացի առաջնորդը։
Զելենսկիի խոսքով՝ ռուսական բանակը ներկայումս թույլ դիրքում է, քանի որ այն վերահսկում է Ուկրաինայի տարածքի «մոտ 1%-ը», չնայած 1.3 միլիոն զինվորի կորստին։ «Դա բարձր գին է այս հողի համար», - ասել է նախագահը։
Նախկինում Զելենսկին իր Telegram ալիքում հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ «պետք է բանակցել միայն ուժի դիրքերից»։ Նա կարծում է, որ հակամարտության երկարաձգումը պայմանավորված չէ Կիևով, այլ Մոսկվայի գործողություններով, որը, նրա պնդմամբ, հրաժարվում է դադարեցնել մարտական գործողությունները։
Զելենսկին ընդգծել է, որ չի պատրաստվում անել այն զիջումները, որոնք, նրա խոսքով, Սպիտակ տունն ակնկալում էր իրենից, և վերահաստատել է իր կոչը արևմտյան երկրներին «վճռական գործողություններ» ձեռնարկել Ուկրաինան պաշտպանելու համար։