Երբեմնի վարկանիշը կորցրած իշխանությունը ցանկացած միջոցի կարող է դիմել. «Մեր ձևով»
Տարաբնույթ «օպերացիաներ» ծրագրելու փոխարեն, իշխանությունները թո՛ղ անվճար բենզինի պաշարներն ավելացնեն, որովհետև «Մեր ձևով» շարժումը կանգ չի՛ առնելու։ NEWS.am–ի հետ զրույցում շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն այսպես է արձագանքել «Հրապարակի» տեղկություններին, որ երեկվա հանրահավաք–երթից հետո իշխանությունները պատրաստվում են դաշտ նետել տարաբնույթ կեղծ տեղեկություններ ու սարքած նյութեր` այդ թվում ձայնագրություններ, որոնցով կփորձեն տպավորություն գործել, թե մարդկանց փողով են հանրահավաքի բերել։
«Ինձ չի զարմացնում Ձեր հարցը։ Դա Իշխանությունների ձեռագիրն է։ Իհարկե, երեսուն հազարանոց մեծ հանրահավաքից հետո երբեմնի վարկանիշը կորցրած ու օր օրի կորցնող իշխանությունը ցանկացած միջոցի կարող է դիմել։
Նման էժանագին հնարքներով նրանք պարզապես վիրավորում են հրապարակ եկած մեր տասնյակ հազարավոր ազնիվ քաղաքացիների արժանապատվությունը։ Իշխանությունների անհանգստությունը հասկանալի է` երկրում այդքան սպասված փոփոխությունների հույսը հասարակությունը կապում է «Մեր ձևով» ժողովրդական շարժման հետ և մենք արդարացնելու ենք այդ հույսերը։
Այնպես, որ տարաբնույթ «օպերացիաներ» ծրագրելու փոխարեն, իշխանությունները թո՛ղ անվճար բենզինի պաշարներն ավելացնեն, որովհետև «Մեր ձևով» շարժումը կանգ չի՛ առնելու»,– ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
2026-ից աշխատանքային պայմանագրերը կդառնան ամբողջությամբ էլեկտրոնային․ ՊԵԿ
2025 թվականի ընթացքում էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերը կգործեն կամավորության սկզբունքով, իսկ 2026 թվականի հունվար...
Նման հայտարարություն պատմության ընթացքում Եվրամիությունից հնչել է առաջին անգամ. ի՞նչ է ասել Բորելը
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Կիեւ կատարած այցի ընթացքո...
Իրանը կոչ է արել սիրիացիներին դիմակայել ներկայիս կառավարությանը
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ ապստամբությունը կազմակերպվել է Արևմուտքի կողմից, ու կոչ...
Թրամփի՝ Գազայի խաղաղության խորհրդին անդամակցությունը, կարժենա 1 միլիարդ դոլար. Bloomberg
Թրամփի Գազայի խաղաղության խորհրդին անդամակցությունը կարժենա առնվազն 1 միլիարդ դոլար, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անել...