
Թուրք ազգայնական առաջնորդը կոչ է արել վերամիավորել Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսը

Թուրքական ազգայնական շարժում կուսակցության (MHP) նախագահը շեշտել է, որ քվեարկության ցածր մասնակցությունը չի կարող արտացոլել ժողովրդի կամքը։
«Կիպրոսցի թուրքերի ճակատագիրը չի կարող ներկայացվել մասնակցության այս մակարդակով։ Նույնիսկ եթե ընտրությունների արդյունքները հրապարակվեն Ընտրական հանձնաժողովի կողմից, Հյուսիսային Կիպրոսի Թրքական Հանրապետության խորհրդարանը պետք է անհապաղ գումարվի, ընտրությունների արդյունքները և վերադարձը դաշնություն անընդունելի հայտարարի և որոշի միանալ Թուրքիայի Հանրապետությանը»,- նշել է Դևլեթ Բահչելին։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Հանրապետական թուրքական կուսակցության առաջնորդ Թուֆան Էրհուրմանին ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Նշենք, որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում նախագահական ընտրություններ էր։