Sputnik Ադրբեջանի ղեկավարն ազատ է արձակվել և մեկնել Ռուսաստան
Ադրբեջանի տնօրեն Իգոր Կարտավիխը ազատ է արձակվել և մեկնել Ռուսաստան։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
Հիշեցնենք` Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին Sputnik Ադրբեջան գործակալությունում (մտնում է «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մեջ) ձերբակալել են յոթ մարդու, այդ թվում՝ գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին:
«Ռոսիա սեգոդնյա» մեդիախումբը ադրբեջանական ուժայինների գործողություններն անվանել է անհիմն, իսկ մեղադրանքները՝ մտացածին: Խմբագրության աշխատանքն արգելափակված է։ Մեդիախմբի մամուլի ծառայության տվյալներով՝ Իգոր Կարտավիխի առողջական վիճակը տագնապ է հարուցում, նրան դեղորայք է անհրաժեշտ, այդ թվում՝ ինսուլին:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ուշադիր է վերաբերվում Sputnik Ադրբեջանի և Ruptly-ի աշխատակիցների ձերբակալման մասին տեղեկություններին: Մոսկվան ակնկալում է, որ Բաքվի հետ ուղիղ շփումների ընթացքում կհաջողվի հասնել ձերբակալված լրագրողների ազատ արձակմանը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ Բաքուն երբեք դժգոհություն չի հայտնել ո՛չ Sputnik Ադրբեջանի գրասենյակի, ո՛չ էլ լրագրողների աշխատանքի նկատմամբ։ Նրա խոսքով` գործակալության դեմ քայլերը ձեռնարկվել են այլ նկատառումներով։
Նմանատիպ հոդվածներ
Անհանգստացած չեմ․ Չինաստանն իր ուժերը երբեք չի օգտագործի ԱՄՆ-ի դեմ. Թրամփ
Լրագրող Սքոթ Ջենինգսին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Չինաստանում ձևավ...
Վանաձորի ավագանու նիստերն արգելել են մինչև հուլիս․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ Դեկտեմբերի 5-ի ընտրությունները, ինչպես հայտնի է, չլուծեցին Վանաձորի համայնքապետի հ...
Հրադադար հաստատելու հնարավորություն կա․ Չավուշօղլուի հայտարարությունը
Թուրքիան ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակե...
Հրապարակվեց «Ուժեղ Հայաստանի» ամբողջական նախընտրական ցուցակը
Հայտնի է դարձել՝ ովքեր են ընդգրկված «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի տասնյակում․Նարեկ ԿարապետյանԱրամ Վարդևանյան...