Պատահարներ
Լուվրը հայտարարել է՝ փակվում է «բացառիկ պատճառներով»
Ofelya
Ֆրանսիայում գտնվող Լուվրի թանգարանը կողոպուտի է ենթարկվել։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին։
«Այսօր առավոտյան Լուվրի թանգարանի բացման ժամանակ կողոպուտ է տեղի ունեցել։ Թանգարանն այս պահին այցելուների համար փակ է։ Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները», - գրել է նախարարը:
«Le Parisen»-ը պնդում է, որ դիմակավորված հանցագործները թանգարան են մտել Սեն գետի կողմից, բեռնատար վերելակով բարձրացել են, կոտրել պատուհանները և մտել հավաքածուն պարունակող սենյակ։
Զինված անձինք, նախնական տեղեկություններով, գողացել են Նապոլեոնի և կայսրուհի Ժոզեֆինայի հավաքածուից զարդեր՝ վզնոց, կրծքազարդ և թագ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0