Ազգությանբ չեչեն կինն անհետացել է Երևանում․ The Insider
Այշատ Բայմուրադովան, որը նախկինում Չեչնիայից փախել էր մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպության օգնությամբ, անհետ կորել է Երևանում: Այս մասին Twitter-ում հայտնել է Օմսկի քաղաքացիական ասոցիացիայի համահիմնադիր Դանիիլ Չեբիկինը: Ակտիվիստը, ով նույնպես ապրում է Երևանում, Բայմուրադովայի անհետացման մասին իմացել է նրա հետ նույն բնակարանում ապրող ընկերներից: Այս մասին հայտնում է The Insider-ը։
Նրանց խոսքով՝ հոկտեմբերի 15-ին Այշատը գնացել է «Ինստագրամ»-յան հարթակով ծանոթացած ընկերոջ հետ հանդիպման և այլևս չի վերադարձել։ Աղջկա հեռախոսը չի պատասխանում։ Այշատի ընկերները դիմել են ոստիկանություն։ Նրանք կարծում են, որ աղջկան կարող էին առեւանգել։
Հավելենք՝ Հյուսիսային Կովկասի հանրապետություններից կանայք, փախչելով ընտանեկան բռնությունից և հարկադիր ամուսնության հեռանկարից, պարբերաբար հետապնդվում են Ռուսաստանի այլ շրջաններում կամ հարևան երկրներում, որտեղ նրանք թաքնվում են իրենց ընտանիքներից: Ամենաաղմկոտ դեպքը չեչենուհի Սեդա Սուլեյմանովայի առևանգումն էր: Նրան առևանգել են Սանկտ Պետերբուրգում 2023 թվականին և բռնի կերպով տարել Չեչնիա: Այդ ժամանակվանից ի վեր նրա մասին ոչինչ չի լսվել. ընկերներն ու մարդու իրավունքների պաշտպանները կարծում են, որ Սեդային սպանել են հարազատները:
Նմանատիպ հոդվածներ
Ինդոնեզիայում առնվազն 26 մարդ Է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով
Ինդոնեզիայում առնվազն 26 մարդ Է զոհվել, երբ Հարավային Սումատրայի նահանգում մարդատար ավտոբուսն ընկել Է կիրճը: Այդ մասին,...
Հակառակորդը նախապատրաստվում է հարձակողական գործողություններ իրականացնել. Արցախի ՊԲ
Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերական կայուն-լարված, տեղեկացնում...
Կրկին երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի Հաթայ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Աղետների կառավարման վարչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարձակում՝ Իրանի ռազմական կենտրոններից մեկի վրա. ի՞նչ է կատարվել գիշերը
Իրանի ՊՆ-ն հայտարարել է, որ հունվարի 28-ի ուշ երեկոյան անհաջող հարձակում է տեղի ունեցել Իրանի ռազմական կենտրոններից մեկի...