Սպերցյանը հեգնանքով է արձագանքել «Տարվա ջենթլմեն» մրցանակի հավակնորդների ցանկից հեռացվելուն

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը հեգնանքով է արձագանքել «Տարվա ջենթլմեն» մրցանակի քվեարկության արդյունքների զրոյացմանը, որտեղ կիսապաշտպանը առաջատարներից մեկն էր։ Ավելի վաղ մրցանակի կազմկոմիտեն բացատրել էր Սպերցյանին հավակնորդների ցուցակից հանելը Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի «Ախմատի» հետ խաղում (2:0) տեղի ունեցած ռասիստական ​​սկանդալով։ Այս մասին գրում է ArmSport.am-ը։


«Finita la commedia, ջենթլմեններ»,-ՌՊԼ-ի 12-րդ տուրի՝ Մախաչկալայի «Դինամոյի» հետ խաղից (2:0) իր լուսանկարի տակ գրել է Սպերցյանը Telegram-ի իր ալիքում։


ՌՊԼ-ի 11-րդ տուրի խաղում «Ախմատի» պաշտպան Ուսման Նդոնգը կարմիր քարտ էր ստացել 85-րդ րոպեին տեղի ունեցած բախման ժամանակ Սպերցյանի ծնոտին ուսով հարվածելու համար։ «Ցուլերի» ավագը դեղին քարտ էր ստացել սադրանքի համար։ Խաղից հետո սենեգալցին «Կրասնոդարի» սանին մեղադրել էր ռասիզմի մեջ։ Միջադեպի արդյունքում Ռուսաստանի ֆուտբոլային միության Վերահսկիչ-կարգապահական կոմիտեն Նդոնգին որակազրկել է երկու խաղով (մեկը՝ պայմանական), իսկ Սպերցյանին տուգանել է 150 հազար ռուբլով՝ վիրավորանքի համար։

Քաղաքականություն