Թրամփը Կոլումբիայի նախագահին «թմրանյութերի առաջնորդ» է անվանել
Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն անօրինական թմրամիջոցների առաջնորդ է և ամեն կերպ խրախուսում է թմրամիջոցների զանգվածային արտադրությունը ողջ Կոլումբիայում գործող խոշոր և փոքր ձեռնարկություններում։ Այս մասին Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մինչև օրս դա Կոլումբիայի խոշորագույն բիզնեսն է, և Պետրոն ոչինչ չի անում այն դադարեցնելու համար՝ չնայած ԱՄՆ-ից խոշոր վճարումներին և սուբսիդիաներին, որոնք ոչ այլ ինչ են, քան Ամերիկայի երկարաժամկետ կողոպուտ։ Այսօրվանից այդ վճարումները կամ վճարման կամ սուբսիդիայի ցանկացած այլ ձև այլևս չի վճարվի Կոլումբիային։ Այս թմրամիջոցի արտադրության նպատակը Միացյալ Նահանգներում արտադրանքի հսկայական քանակությամբ վաճառքն է, ինչը հանգեցնում է մահվան, ավերածությունների և քաոսի։ Պետրոյին՝ ցածր վարկանիշ ունեցող և շատ ոչ հանրաճանաչ առաջնորդին, ով բացահայտորեն դեմ է Ամերիկային, ավելի լավ է անհապաղ փակել այդ մահվան դաշտերը, հակառակ դեպքում Միացյալ Նահանգները դրանք կփակի նրա համար, և դա այնքան էլ հաճելի չի լինի»,- գրել է Թրամփը։
Ավելի վաղ Կոլումբիայի նախագահը մեղադրել էր ԱՄՆ-ին իր երկրի տարածք ներխուժելու մեջ։ ԱՄՆ-ն հայտարարել է, որ հարվածել է Կարիբյան ավազանում թմրամիջոցներ տեղափոխող սուզանավին։
Հարվածի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս երկուսին ԱՄՆ-ն հետ է ուղարկել հայրենիք՝ Կոլումբիա և Էկվադոր, որտեղ նրանք, Վաշինգտոնի հայտարարության համաձայն, պետք է կանգնեն դատարանի առաջ։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ. հայտնի է` ինչ է քննարկվել
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում արդյունավետ հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքե...
Մեր կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է. Զարիֆ
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ընդգծում է, որ Իրանը Հայաստանին համարում է կարևոր հարևան. նրա գնահատ...
«Որոշել են», որ նա նաև Սերժ Սարգսյանին է կաշառք տվել․ երրորդ նախագահին հարցաքննության են կանչել որպես մեղադրյալ․ փաստաբան
Երբ ապիկար իշխանությունն ընտրում է մինչև վերջ խայտառակվելու ճանապարհը. քիչ առաջ ծանուցում եմ ստացել հակակոռուպցիոն կոմիտ...
ԱՆ-ին վերագրվող՝ դատավորների հրաժարականի մասին նախագիծը խտրականության տարր է պարունակում
ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է հրապարակել, որում մասնավորապես ասվում...