Պայթյուն Գավառ քաղաքում․ կա վիրավոր
Հոկտեմբերի 19-ին, ժամը 06։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել պայթյուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ, նախնական տվյալներով, բնակարանում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Փլուզվել է խոհանոցի միջնապատը, վնասվել են շենքի երեսպատման սալիկները, մի քանի բնակարանների պատուհաններ և բակում կայանած ավտոմեքենա։
Փրկարարները հետախուզել են տարածքը, հեռացրել վտանգ ներկայացնող առարկաներն ու սահմանազատել տարածքը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արևելքում՝ Վան քաղաքից 29 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան ս...
Փաշինյանի քարոզարշավին մասնակցելն արգելելու համար Գորիսում պաշտոնյա է ձերբակալվել
Քարոզարշավին մասնակցելն արգելելու դեպքով քրեական գործ է հարուցվել, կա ձերբակալված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանու...
Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Հին Ջրվեժ» ռեստորանի դիմաց բախվել է 9 ավտոմեքենա
Հունվարի 24-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը: Ժամը 17:50-ի սահմ...
Ռեժիսոր, «Ֆիզգորոդոկի» պայքարի ակտիվիստ Սեդա Գրիգորյանի բնակարանն են ոստիկանները խուզարկել
Վավերագրող ռեժիսոր, ակտիվիստ Սեդա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ոստիկանները խուզարկում են իր բնակարա...