
Հայտնաբերվել է աշտարակ, որը նայում է Թրամփի ինքնաթիռի վայրէջքի գոտուն․ԱՄՆ հետախուզական գործակալություն

ԱՄՆ գաղտնի ծառայությունը Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչի օդանավակայանի մոտ հայտնաբերել է որսորդական աշտարակ, որը նայում է Air Force One-ի վայրէջքի տարածքին։
Պալմ Բիչի մոտակայքում է գտնվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո կալվածքը, որտեղ ամերիկացի առաջնորդը թռել է հոկտեմբերի 17-ին։ Որսորդական դիրքը հայտնաբերվել է նրա ժամանումից առաջ։ «Նախագահի՝ Արևմտյան Պալմ Բիչ վերադառնալուց առաջ ԱՄՆ գաղտնի ծառայությունը տեղադրել է բարձրացված որսորդական դիրք, որը նայում է Air Force One-ի վայրէջքի տարածքին», - Fox News-ը մեջբերել է ՀԴԲ տնօրեն Քեշ Պատելի խոսքերը։ «Ոչ ոք տեղում չի եղել։ ՀԴԲ-ն հետաքննություն է վարում՝ ռեսուրսներ հատկացնելով դեպքի վայրից բոլոր ապացույցները հավաքելու և բջջային հեռախոսների վերլուծաբանների միջոցով»։
Իրավապահ մարմինների աղբյուրի խոսքով՝ որսորդական դիրքը, հավանաբար, ստեղծվել է «մի քանի ամիս առաջ»։
Նշենք որ Թրամփի դեմ 2024 թվականին երկու մահափորձ է կատարվել։