Արտաքին ծանր սպառնալիքները զուգակցվում են ներքին պառակտվածությամբ․ Գարեգին Բ

Հավատում ենք, որ Աստծո օգնությամբ կարող ենք վերականգնել արդարություն, որ ազատ արձակվեն ապօրինի բանտարկված մեր զավակները, եղբայրներն ու քույրերը: Այս մասին այսօր Էմիջախնի Մայր տաճարում «Մեր ձևով» շարժման կազմակերպած ուխտագնացների առաջ ելույթ ունենալով ասել է Գարեգին 2–րդ կաթողիկոսը


«Մեր հայրենիքը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջև․ արտաքին ծանր սպառնալիքները զուգակցվում են ազգային արժեքների և ինքնության ընկալումների խեղմամբ, ներքին պառակտվածությամբ, որ ավելի է խորանում անհանդուրժողականության ու ատելության սերմանումով»,- ասել է Վեհափառ հայրապետը։


Նա հավելել է․ «Մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով, կեղծ ու շինծու մեղադրանքներով ազատազրկվել Միքայել, Բագրատ և Մկրտիչ սրբազանները, տիար Սամվել Կարապետյանը։ Թող տեր քաջ առողջության և արևշատ կյանքի տարիներ պարգևի նրանց։ Մեր կոչն է հավատավոր մեր զավակներին՝ ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել մեզ բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների առջև»։

Քաղաքականություն