Լուվրում կատարված գողությունը ոտնձգություն է մեր պատմության հանդեպ․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է, որ Լուվրից գողացված թանկարժեք իրերը կգտնվեն։
«Լուվրում կատարված գողությունը ոտնձգություն է այն ժառանգության նկատմամբ, որը մենք գնահատում ենք, քանի որ այն մեր պատմությունն է։
Մենք կվերադարձնենք այդ ստեղծագործությունները, իսկ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։ Դրա համար ամենուր ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ Փարիզի դատախազության ղեկավարությամբ։
«Լուվրի նոր վերածնունդ» նախագիծը, որը մենք գործարկեցինք հունվարին, նախատեսում է անվտանգության միջոցառումների ուժեղացում։ Այն կլինի այն ամենի պահպանման և պաշտպանության երաշխիքը, ինչը կազմում է մեր հիշողությունն ու մեր մշակույթը», - գրել է նա X սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ այսօր անհայտ անձինք սկուտերով հանդուգն հարձակում են գործել Փարիզի Լուվրի թանգարանի վրա։ ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, նրանք գողացել են, ենթադրաբար, Նապոլեոն Բոնապարտի և նրա կնոջ՝ կայսրուհի Եվգենիայի թանկարժեք իրերը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքու է տեղափոխվել մեկ ռազմագերի. Մուրադով
Բաքու է տեղափոխվել մեկ ռազմագերի, Երևան է վերադարձել հինգը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ղարաբաղում ռուսակ...
Չինաստանում բարձրաձայնվել է հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ցինդաո քաղաքում տեղի է ունեցել Ասիայի մշակութային ժառանգության դաշինքի (ACHA) խորհր...
Լարսը փակ է. ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Մ-3 ավտոճանապարհ...
Զանգվածային տարհանում՝ Գերմանիայի երկաթուղային կայարանում
Գերմանիայի Զիգբուրգ քաղաքում գտնվող երկաթուղային կայարանում անվտանգության նկատառումներով իրականացվել է զանգվածային տարհա...